Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լիլիթ Սահակյան. Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար սոցիալական ստիմուլներ չկան

05.04.2013   
  
hits: 3039


Լիլիթ Սահակյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, ղեկավարում է Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը և, միևնույն ժամանակ, դասախոսում է նույն կենտրոնում գործող ամբիոնում` «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն»: Աշխարհագրական գիտությունների թեկնածու է՝ երկրաբնահպանություն մասնագիտացմամբ:

Հարցին, թե ի՞նչն է իրեն ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեց գիտնական դառնալ, պատասխանում է, որ սիրում է բուն հետազոտական պրոցեսը և շատ է սիրում արդյունքը: «Գիտությունը նաև հնարավորություն է տալիս՝ անընդհատ աճելու, զարգանալու, ու ամենակարևորը՝ չձանձրանալու, չնայած, որ ամենադանդաղ առաջընթաց ապահովող հասարակական գործունեության ձևերից է` և՛ սոցիալական, և՛ կարիերայի առումով: Գիտնական չեմ երազել դառնալ, ինձ այդպիսին չեմ էլ համարում դեռ, ուղղակի համեստ գիտաշխատող, որը փորձում է իր գործը լավ անել»: Իսկ թե օրվա որքա՞ն ժամանակն է նվիրում գիտական հետազոտություններին և որքա՞նը՝ այլ զբաղմունքի ու հետաքրքրությունների, ի՞նչ նաասիրություններ ունի՝ «Օրվա գրեթե մեծ մասը տրամադրում եմ հետազոտական աշխատանքին` դե-յուրե ժամը 09:00-18:00-ը, դե-ֆակտո, հիմնականում` 9:15-20:00-ը: Հետաքրքրվում եմ երաժշտությամբ, ժամանակին ինքս էլ նվագում էի, հիմա հիմնականում լսողի դերում եմ: Ինչքան էլ բանալ ու անհավատալի հնչի, շատ սիրում եմ կարդալ ու անչափ շատ սիրում եմ ճանապարհորդել, փառք Աստծո, մասնագիտությունս թույլ է տալիս անել ճանապարհորդություններ»:

Հետաքրքրվեցի, թե գիտական աշխարհում մարդու սեռը որևէ նշանակություն ունի՞, որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա, որպես իգական սեռի ներկայացուցիչ՝որևէ կարգի «անհարմարություն» երբևիցե զգացե՞լ է.

- Անհարմարություններ սեռի առումով չեմ ունենցել, միայն քաջ գիտակցում եմ, որ լուրջ կին գիտնական կոչվելու համար հավասար պայմաններում պետք է 10 միավոր ավել աշխատես ու քեզ հաստատես, որպեսզի ստանաս նույն արդյունքը, ինչ տղամարդիկ:

- Իսկ ինչո՞ւ է պետք 10 միավոր ավել աշխատել: Որո՞նք են դրա պատճառները։

- Որպեսզի ապացուցես, որ արժանի ես. Դուք ավելի շատ վստահում եք կի՞ն, թե՞ տղամարդ բժիշկներին:

- Լավ հարց էր ... դեեեե~, կարևորը՝ լավ բժիշկ լինելն է, կարևոր չէ՝ տղամարդ, թե կին:

- Ամեն դեպքում, կարծում եմ, առաջին մոտեցմամբ, տղամարդ բժշկի նկատմամբ վստահությունն, ապրիորի, հիմնականում մեծ է լինում:

- Ճիշտ եք ասում, բայց կասե՞ք՝ ինչո՞ւ է այդպես:

- Անկեղծ ասած, չգիտեմ. երևի գեներով է գալիս :)

Լիլիթն ու իր ղեկավարած բաժինն արդեն 13 տարի զբաղված են ՀՀ տարբեր քաղաքների, հանքալեռնային շրջանների և գյուղատնտեսական տարածքների էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններով` բացահայտելով նշված տարածքներում առկա աղտոտիչները, դրանց աղբյուրները, տարածման հավանական ուղիները և վերհանելով բնակչության էկոլոգիական և առողջական ռիսկերը: Աշխատանքները ներկայցրել է 12 միջազգային լուրջ գիտաժողովների՝ ստենդային և բանավոր զեկույցներով: Մասնավորապես, առանձնացնում է 4 տարին մեկ տեղի ունեցող` Միջազգային երկրաբանական կոնգրեսը (2004թ. Ֆլորենցիա, Իտալիա, 2008թ. Օսլո, Նորվեգիա, 2012թ. Բիսբեն, Ավստալիա), Եվրոպական երկրի մասին գիտությունների (EGU) ամենամյա գագաթաժողովները (2006, 2007, 2009 և 2010թթ. Վիեննա, Ավստրիա), Երկրաքիմիական միջազգային 7-րդ գիտաժողովը (2006թ., Պեկին, Չինաստան), Էկոլոգիական քիմիա-2012 (Քիշնև, Մոլդովա) և «Քաղաքային տարածքների աղտոտում-2012» (Ամստերդամ, Նիդեռլանդներ) միջազգային գիտաժողովները: Արձագանքները եղել են միշտ դրական, որի վկայությունն են մեծաթիվ միջազգային նախագծերում ընդգրկվելու և համագործակցելու առաջարկները, որոնցից շատերն արդեն կյանքի են կոչվել: Իրականացվել են և դեռ շարունակվում են իրականացվել ԵԱՀԿ, USAID, Fp-7, Fp-7 Cost actions և այլ նախագծեր: Միջազգային համագործակցությունների աշխարհագրությունը շատ լայն է՝ Իտալիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և այլն։

- Միջազգային համագործակցությունները միայն գիտակա՞ն առումով են օգտակար:  

- Ո՛չ միայն։ Պետք է նշեմ, որ մենք դիմել ենք ու ստացել շատ ու շատ լուրջ ֆինանսավորումներ` շնորհիվ այդ համագործակցությունների: Շատ հաճախ, ՀՀ գիտնականներն այդպիսի ֆինանսավորումների անմիջականորեն դիմելու իրավունք չունեն, ուստի, այս պարագայում, եթե չլինեն միջազգային համագործակցությունները, չէինք կարող օգտվել աշխարհում գիտության համար հատկացված բավականին մեծ գումարներից: Եթե հաշվի առնենք, որ, միջին վիճակագրականով, ներկայացված նախագիծ-հայտերից լավագույն դեպքում 10-ից 2-ն են հաջողում, ապա մենք հաջողակներից ենք: Չնայած, որ այդ ամենը շատ ժամանակ է խլում և, բացի մասնագիտական հմտություններից ու գիտելիքներից, պահանջում է նաև համբերություն և ամուր նյարդեր:

Ապա, տարիներ շարունակ, ի հաշիվ թեկուզ և ցածր աշխատավարձերի, մեր կենտրոնի ղեկավարությունն ու մենք աշխատել ենք սարքավորումների նորացման վրա (մեր հետազոտություններում՝ չունես սարքավորում, հավասար է` գոյություն չունես): Դրանք կարևոր են ոչ միայն մեր հետազոտությունների որակի և մակարդակի բարձրացման համար, այլ նաև միջազգային գիտական աշխարհին ինտեգրման համար։ Միջազգային համագործակցության և ֆինանսավորման շնորհիվ մենք ձեռք բերեցինք ամենաարդիական սարքավորումներ, և այսօր մենք, ներառյալ իմ բաժինը, սարքավորումներով ամենահագեցած կենտրոնն եք:

- Ինչպիսի՞ն է դրանց կիրառության արդյունավետությունը։

- Արդյունավետությունը ես գնահատում եմ բարձր, ոչ միայն գիտական առումով, այլ նաև կիրառական, քանի որ այդ սարքերն ու ձեռք բերած փորձը հնարավորություն տվեցին իրականացնել տեղական շատ պայմանագրեր և հանձնարարականներ` ՀՀ կարևորագույն, շատ հաճախ՝ ազգային անվտանգության հետ կապված ոլորտներում:

- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

-Տարբեր բնագավառներում համահեղինակները տարբեր թվով են, տարբեր է լինում նաև անձնական ներդրման չափը: Եթե տարիներ առաջ իմ անձնական ներդրումը սահմանափակվում էր տեխնիկական մասով, ապա այսօր ավելի մեծանում է գիտական մասը, որը, կարծում եմ, օրինաչափ է փորձի և մասնագիտացման հետ:

- Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը՝ տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը ։

- Ինչ խոսք, ցանկացած գիտնականի համար շատ կարևոր է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրություններ ունենալը, բայց այս ցուցանշին Հայաստանում չափազանց մեծ տեղ են տալիս` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Սակայն իմ կարծիքով, այսօր առաջնային չափորոշիչը Հայաստանի նման, մեղմ ասած, ոչ այնքան հարուստ երկրի համար, պետք է լինի այն, թե գիտնականի գիտելիքը և հետազոտությունները որքանով են օգտակար եղել ՀՀ-ի տնտեսության և այլ օրակարգային խնդիրների լուծման համար: Սա կարելի է չափել տեղական տնտեսական պայմանագրերով, կառավարության նպատակային հանձնարականներով և այլ ներպետական ծրագրերին մասնակցություններով: Հաշվի պետք է առնել նաև միջազգային դրամաշնորհները և ճանաչումը: Այսինքն, թող կոպիտ չհնչի՝ աշխարհի՝ գիտությանը հատկացված փողերից որքա՞ն է բերվել ՀՀ:

Իսկ ավելի հասուն գիտնականների դեպքում, բացի վերը նշված չափորոշիչները, կան նաև այլ բաներ. ինձ համար ավելի բարձր վարկանիշ ունի այն գիտնականը, որը ստեղծել է գիտական դպրոց, ինչը տարիների հետևողական, անձնուրաց ու շատ կարևոր գործ է հանդիսանում, և որի համար հասուն գիտնականն ինքը պետք է լինի կայացած, որպեսզի երիտասարդներին որպես մրցակից չդիտի: Ցավոք, ՀՀ-ում քիչ են հանդիպում այդպիսիք: Ես երջանիկ երիտասարդ գիտնական եմ, քանի որ ինքս հենց այդպիսի կայացած հասուն գիտնականի կողմից ստեղծած գիտական դպրոցի ներկայացուցիչ եմ ու հուսամ, որ՝ շարունակողը:

- Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները:

- Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար սոցիալական ստիմուլներ չկան: Չկա վստահություն ապագայի նկատմամբ. այսօր նախագիծ ունես, մի քիչ լավ ես զգում քեզ, վաղը նախագիծը վերջանում է, ու սկսվում է սոցիալական խուճապը:

- Տեսնո՞ւմ եք ելք։

- Երիտասարդ գիտնականներին անհրաժեշտ են ապահով, հասուն, կայացած ոչ երիտասարդ գիտնական-առաջնորդներ, նաև զգացում, որ արածդ գործը, բացի քեզանից, բաժնիցդ ու միջազգային թեկուզ բարձր վարկանիշ ունեցող ամսագրից, պետք է հատկապես հարազատ երկրիդ:

- Բայց դրա համար գիտությունը չպետք է թերֆինանսավորվի, այդպես չէ՞:

- Երբ կա ցանկություն, գտնում են հնարավորություններ, երբ ցանկություն չկա, փնտրում են պատճառներ: Իմ կարծիքով ՀՀ գիտությունը կարիք ունի շրջադարձային փոփոխությունների, քանի որ այսօրվա գիտությունն իր բարքերով, օրենքներով, տրամաբանությամբ խիստ տարբերվում է խորհրդային տարիների գիտությունից:

- Մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխությունները փոփոխություն չե՞ն մտցնում:

- Լրջորեն չեն փոխում, բայց երևի անհրաժեշտ են՝ որպես խրախուսանք: Բայց, ըստ էության, ոչինչ չեն փոխում` գոնե դեպի դրականը:

- Լավ, իսկ այդ դեպքում տեսնո՞ւմ եք դրական միտումներ պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

- Կան դրական շարժեր, ավելացել է պետական դրամաշնորհային մրցույթների թիվը` հուսանք, որ դրանք կլինեն շարունակական, կկատարելագործվեն ու անպայման կդառնան համակարգային, այլապես օգուտը դրանցից կլինի քիչ: Կարևոր մի սկզբունք պետք է լինի գիտության մեջ` շատ աշխատողին՝ շատ, քչին` քիչ, խորհրդային տարիների հավասարությունը, իմ կարծիքով, լավ բանի չի բերի:

- Աշխատե՞լ եք արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

- Չեմ աշխատել, բայց միշտ նախանձել եմ արտասահմանյան կոլեգաներիս ապահով հայացքներին և կյանքին:

- Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր ապագան, թե՞ արտասահմանում։

- Իմ ապագան տեսնում եմ Հայաստանում, բայց, ինչպես և իմ շատ կոլեգաներ, գուցե ապագա երեխաներիս ապագան` ոչ (ցավոք):

.

Զրուցեց Մանե Հակոբյանը

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը