Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վարդան Մամիկոնյան. ԵԳԱԾ-ի սզբունքները լավն են, ծրագիրն արդյունավետ է, բայց փոքր ծրագրերով գիտությունը չես փրկի… պետք է տասնապատկո՛ւմ

28.03.2013   
  
hits: 3114


Վարդան Մամիկոնյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ է՝ որպես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ։

.

-Վարդան, ի՞նչ ծրագրեր են իրականացվել ԵԳԱԾ-ի շրջանակներում, ի՞նչ կարգով են դրանք իրականացվել, ովքե՞ր են շահառուները։ Ի՞նչ ձեռքբերումներ կան, իսկ կա՞ն ձախողումներ կամ վրիպումներ։

-Աջակցությունը տրամադրվում է բացառապես մրցութային կարգով, 4 հիմնական ուղղություններով` գիտաժողովների մասնակցության գործուղումների, գիտաժողովների կազմակերպման, գիտական մրցանակների և գիտական հետազոտությունների դրամաշնորհնների ֆինանսական աջակցություն: Շահառուներն են` ՀՀ քաղաքացի կամ ՀՀ-ում երկար ժամանակով բնակվող, ՀՀ գիտական կազմակերպություններում աշխատող կամ սովորող (մագիստրոսներ, ասպիրանտներ, հայցորդներ), մինչև 35 տարեկան, գիտական գործունեությամբ զբաղվող անձինք: Մեծ թվով երիտասարդներ արդեն իսկ օգտվել են ծրագրից: Ձախողումներ կամ էական վրիպումներ չեն եղել: Ես ինքս օգտվել եմ ԵԳԱԾ-ի ծրագրերից, կոնկրետ՝ համաֆինանսավորվել է 2012 թ.-ի իմ երեք  գործուղումներից մեկը` Ս. Պետերբուրգում կայացած գիտաժողովին մասնակցելու նպատակով: Այնպես որ, դիտարկումներս ասում եմ՝ ոչ միայն որպես ծրագրի ղեկավար մարմնի անդամ, այլ նաև՝ որպես շահառու։

-Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ են արդյոք իրենց կոնսենսուսի և ռոտացիայի սկզբունքները։

-Ի սկզբանե ողջունել և ողջունում եմ երկու սկզբունքներն էլ։ Կարծում եմ, որ այդ սկզբունքները պետք է գործեն միաժամանակ: Քանի որ այս դեպքում միայն կարող է լինել երաշխիք, որ կիրականացվեն միայն տրամաբանված ծրագրեր ու կհաստատվեն միայն հիմնավորված հայտեր:

Բոլոր հայտերը քննվում են ղեկավար մարմնի բոլոր 9 անդամներ կողմից` մեր իսկ կողմից ընդունված և ավագների խորհրդի կողմից հաստատված չափանիշներով: Եվ այս պարագայում, այսինքն՝ կոնսենսուսի և ռոտացիայի սկզբունքների կիրառման դեպքում, ղեկավար մարմնի անդամների մոտ չեն հասցնի ձևավորվել այնպիսի կապեր և հարաբերություններ, որոնք միջավայր կստեղծեն «խոսքները մեկ անելու»՝ հնարավոր չարաշահումների հարցում: Չնայած, կոնկրետ այսպիսի դեպքերը հնարավորինս կանխելու համար, հավանաբար կոնսենսուսի սկզբունքը բավարար է` չեմ կարծում, թե բոլոր 9 անդամները կարող են միաժամանակ տրամադրված լինել կեղծելու: Բայց այլ հնարավոր չարաշահումնեից խուսափելու համար՝ երկու սկզբունքներն էլ անհրաժեշտ են։

-Ի՞նչ կասեք ԵԳԱԾ-ի ծրագրերում որդեգրված չափորոշիչների վերաբերյալ։ Մասնավորապես, արդարացվա՞ծ է արդյոք այն, որ բացառապես բանավոր զեկույցներ ունեցողներն են օգտվում միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար հատկացվող ֆինանսական աջակցությունից։

-Չափորոշիչները հեռու են կատարյալ լինելուց, սակայն հիմնավորված են և գտնվում են կատարելագործման մեջ. անընդհատ աշխատում ենք դրանց վրա: Պարզապես մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հակառակ կողմից` տրվեց գումարը, որը պետք է նպատակաուղղված և արդարացված «բաժանվեր» մեկ տարվա ընթացքում։ Բավականին մեծ ժամանակ ծախսվեց աշխատակազմի ձևավորման, աշխատակարգի և գործելաոճի որոշման ուղղությամբ, այնուհետև միայն ձեռնամուխ եղանք մրցույթների պայմանների մշակմանն ու մրցույթների իրականացմանը: Այլ կերպ ասած` ժամանակի սղությունը ծնում է թերություններ:

Բնական գիտությունների ոլորտում, գիտաժողովների մասնակցության համար, սովորաբար շատ ավելի մեծ թվով հայտեր են ստացվում պաստառային զեկուցումներով, քան բանավոր զեկուցմամբ հանդես եկողներից: Բայց մենք ֆինանսական աջակցություն տալիս ենք միայն բանավոր զեկույցների դեպքում։ Պետք է ասել, որ, ընդհանրապես բանավոր ներկայացման իրավունք են ստանում լավագույն զեկուցումները: Բացի այդ, հաճախ գիտաժողովի մասնակցության հայտը ներկայացնելիս, խուսափելով պատասխանատվությունից, չենք էլ ցանկանում բանավոր զեկուցմամբ հանդես գալ, մինչդեռ դա շատ ավելի պատվաբեր է և ավելի մեծ դեր և նշանակություն կարող է ունենալ՝ ճանաչման և հետագա հնարավոր համագործակցության ստեղծման տեսանկյունից: Ուստի, բանավոր զեկուցումներն իհարկե պետք է առավելություն ունենան։

Մյուս կողմից, գիտության հումանիտար թևի դեպքում, գիտաժողովները անցկացվում են հիմնականում բանավոր զեկուցումներով: Բայց այդ ոլորտները մեզ մոտ վատ են զարգացած և հաճախ ներկայացվում են թույլ աշխատանքներ, ու այդ պարագայում հումանիտար ոլորտի մասնագետները հաճախ դժվար թե կարողանային գիտաժողովների գործուղման մրցույթներում հաղթել բնագետներին՝ առանց որոշակի “ֆոռա”-ի, այսինքն, եթե չլիներ դրված բանավոր զեկույցի պահանջը: Բայց մենք ցանկանում ենք, որ այդ մասնագետներն էլ կարողանան օգտվել ծրագրից և դրա արդյունքում նաև զարգանան: Չնայած երբեմն վստահորեն կարելի է պնդել, որ իրականում այս կամ այն հեղինակավոր գիտաժողովին պաստառային զեկուցմամբ հանդես գալն ավելի արդյունավետ է և հրավեր ստանալն՝ ավելի դժվար, քան պակաս հեղիանակավոր մեկ այլ գիտաժողովում բանավոր զեկուցման հրավեր ստանալն ու ներկայացնելը: Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշել ենք, ծրագրի շարունակման դեպքում, բանավոր զեկուցմանը տալ լուրջ առավելություն, սակայն զեկուցման այլ եղանակների հնարավոր ֆինանսավորումը նույնպես չբացառել: Պետք է նկատել, սակայն, որ այդ դեպքում գործընթացը դառնում է շատ աշխատատար, իսկ հնարավորինս պակաս վիճահարույց չափորոշիչների մշակումը՝ շատ և շատ դժվար:

-Ինպե՞ս եք գնահատում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի աշխատանքը ընդհանուր առմամբ։

-Ըստ իս, ԵԳԱԾ ղեկավար մարմինը գործում է թափանցիկ: Մենք ակնկալում ենք խորհուրդներ, դիտողություններ, առաջարկներ՝ բոլոր մրցույթների պամաններում լավացնող փոփոխություններ մտցնելու, մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Չեմ կարծում, թե օգտակար և տրմաբանված որևէ խորհուրդ անտեսվել է: Ընդհանուր առմամբ, ԵԳԱԾ ղեկավար մարմի գործելաոճն աննախադեպ է ՀՀ-ի համար` ընդառաջ ենք գնում երիտասարդ գիտնականին` գրեթե ուշադրություն չենք դարձնում տեխնիկական խնդիրներին, բացատրում ենք, տալիս հնարավորություն՝ թերությունները շտկելու, ապա քննարկում, պարզաբանում մրցույթում չհաղթելու պատճառները և այլն:

-Նաև, խնդրում եմ ընդհանուր գնահատական տալ՝ արդյունավե՞տ է գործել ծրագիրը, արդյունավե՞տ են ծախսվել ֆինանսները։

-Կարծում եմ՝ այո։ Ընդհանրապես, արդյունավետության տեսանկյունից խոսելիս, կարծում եմ, պետք է համեմատել այլ ծրագրերի հետ: Եվ այս առումով, անկասկած, այս ծրագիրը նկատելիորեն ավելի արդյունավետ է և օգտակար, քան երիտասարդական մի շարք ծրագրեր, որոնք տարիներ շարունակ իրականցվում են մեզանում՝ երիտասարդների շատ որոշակի, հաճախ քաղաքականացված,  շրջանակների համար։ Կարծում եմ, որ պատասխանատու օղակները բարձր կգնահատեն ծրագրի արդյունավետությունը և ծրագիրը կդառնա շարունակական։

-Ի՞նչ առաջարկներ ունեք՝ ծրագիրն է՛լ ավելի լավացնելու համար, ինչպիսի՞ ծրագրեր արժե իրականացնել ապագայում։

-Այսպիսի փոքրիկ ծրագրերով մեր գիտությունը չես փրկի… Հիմնական հարցը սա է։ Իրականացված ամեն մի ծրագրի համար անհրաժետ է հատկացնել շատ ավելի մեծ գումարներ, էականորե՛ն ավելի շատ: Ամեն դեպքում, եթե գումարն ավելանա, կարծում եմ, որ պետք է սկսվեն խրախուսվել երիտասարդական գիտական նոր խմբերի, լաբորատորիաների հիմնումը, այդքան անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների վերազինումը և այլն:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ Ս.Ա. Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ է գտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։

-Եթե «ընդլայնում» նշանակում է տասնապատկում, ապա ողջունում եմ:

 

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը