Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Շահանե Էքսուզյան. Կանգնած եմ երկընտրանքի առաջ՝ շարունակե՞մ գիտությամբ զբաղվել 35.000 դրամ աշխատավարձով, թե՞ փոխեմ մասնագիտությունս

22.03.2013   
  
hits: 3276


Զրույցս երիտասարդ գիտնական Շահանե Էքսուզյանի հետ սկսվեց հետաքրքիր ձևով. հարցիս, թե արդյոք ինչպե՞ս է վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց ֆինանսական խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում, արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին, պատասխանեց. «Գիտնականները մարդիկ են, որոնք կիրառում են գիտական մեթոդներ՝ փորձելով ստանալ ավելի խոր հասկացում (понимание), գիտելիքներ բնության մասին» (մեջբերում վիքիպեդիայից): Կարծում եմ, որ եթե նունիսկ մինջև վերջ կարդամ վիքիպեդիան, չեմ հանդիպի գիտնականի սահմանման՝ որպես մարդու, որ չպետք է ուշադրություն դարձնի հողեղեն-նյութական բաներին, և որի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը»: Որպես համաձայնում իր այն մտքին, որ գիտնականներրն է՛լ մարդիկ են, ես «ցիտեցի» մի հատված իմ մի հոդվածից. «Գիտնականները Նախագահի կողմից մեղադրվեցին կենցաղային հարցեր բարձրացնելու մեջ, որ վայել չէ իրենց, իսկ դահլիճից հնչած հարցին` իսկ ի՞նչ է. գիտնականը սովա՞ծ պիտի մնա, նա հայացքով գտավ հարցը հնչեցնողին ու ասաց. «Իսկ ի՞նչ է՝ դու հիմա սովա՞ծ ես» (…տղա՛ ջան): Իսկ ի՞նչ է՝ շա՞տ զարմանալի կլիներ, եթե 27 հազար ստացողը սոված լիներ»։

Հարցին, թե ի՞նչ վիճակում է Հայաստանում գիտությունը, ինչո՞ւ հասարակությունը չի կարևորում այն, Շահանեն պատասխանեց՝ «Կարծում եմ, որ ոչ մի տեղ էլ հասարակությո'ւնը չի կարևորում գիտությունը: Գիտությունը կարևորելը պետությա՛ն գործն է»: Իսկ թե՝ ինչպե՞ս ելք գտնել այս վիճակից, պատասխանը շատ պարզ է՝ «Կարծում եմ՝ վիճակը շտկելու համար պետք է պետությունը սկսի կարևորել»:

Հետաքրքիր է՝ ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում են ներկայացնում իրենց աշխատանքները երիտասարդ գիտնականները, ի՞նչ կարգի հղումներ կան այդ աշխատանքներին և ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստանում։ «Լոմոնոսով-2011 երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով, Պորֆիրինների և ֆտալոցիանինների VII միգազգային գիտաժողով – 2012, Քիմիական Ֆիզիկայի Արդի Խնդիրները–2012»,–թվարկում է  Շահանեն, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ-ի Մոլեկուլի կառույցի ուսումնասիրության կենտրոնում, ուսումնասիրում մի բարդ՝ մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի բան՝ «Օքսի-hեմ մոդելավորող համակարգերի կատարած՝ ազոտի օքսիդի դիօքսիգենացման ռեակցիան (Nitric oxide dioxygenation reaction mediated by օxy-heme modeling systems)»։ «Այստեղ հեմը՝ հեմոգլոբինի ոչսպիտակուցային մասն է, որը տեղափոխում է թթվածինը», բացատրում է ու շարունակում. «Իմ համահեղինակությամբ տպագրվել է մեկ հոդված, որտեղ մոտ 40%-ը իմ ներդրումն է»:

Բավականին ընդարձակ հարցիս՝ «Այս տարի, Հայկյան մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք ընդունվել է միջազգային ազդեցության գործակից ունեող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի անվանակարգը՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք. ի՞նչ չափանշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին», Շահանեն պատասխանեց հակիրճ ՝ «Կարծում եմ, որ լավագույն երիտասարդական գիտական նվաճումը մեկ չափանիշով չի որոշվում. երկուսն էլ կարևոր են»:

- Շահանե, իսկ ինչպե՞ս եք վերաբերում խրախուսական մրցանակներին ու մրցանակաբաշխություններին։ Արդյո՞ք դրանք զգալիորեն չեն փոխում իրավիճակը։

- Մրցանակաբաշխություններին վերաբերվում եմ դրական, սակայն դրանք հարցի լուծում չեն: Դժվար թե մրցանակաբաշխությունները մոտիվացնեն նոր երիտասարդների՝ զբաղվել գիտությամբ:

- Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և ասել, թե ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

- Չեմ կարող :) Կարող եմ միայն ի՛մ առջև ծառացած խնդիրներն ասել: Օրինակ` արդյո՞ք շարունակել գիտությամբ զբաղվել 35.000 դրամ աշխատավարձով, թե՞ փոխել մասնագիտությունս:

- Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի PostDoc համակարգի ներդրմանը Հայաստանում։

- ՓոստԴոքը կարևոր է թե՛ գիտնականի համար, որը կունենա հնարավորություն՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ այլ լաբորատորիայում, թե՛ լաբորատորիայի համար՝ նույն պատճառով: Այո՛, մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պե՛տք է արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում:

- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։

-Մեկ ամիս աշխատել եմ Առափնյա Կարոլինայի համալսարանի (Coastal Carolina University) ֆիզիկայի և քիմիայի ամբիոնում, ԱՄՆ։

- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

- Հիմնական տարբերություններ… Գիտական հոդվածների ազատ  հասանելիություն,  նութերի, ռեագենտների առկայություն. երբ վերջանում էր, ուղղակի նորն էին պատվիրում, ժամանակակից սարքավորումների առկայություն: Առանձնապես հիշատակելի են 2 դեպք. անվանենք՝ զուգահեռներ՝ այնտեղ ու այստեղ.

1. Այնտեղ. երբ տեսա, թե ինչպես են մեկ անգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ քիմիական նյութեր հավաքելու պիպետկաների գլխիկները իրոք մեկ անգամ օգտագործելուց հետո դեն նետում… ուզում էի ասել, դեն մի՜ նետեք, տվեք՝ տանեմ Հայաստան, մենք այստեղ դրանք կլվանանք և դեռ մի քանի ամիս կօգտագործենք…

2. Այնտեղ. երբ ուսանողները հանկարծ ջարդում էին ինչ-որ բավականին թանկարժեք ապակյա բաներ, դեմքի հանգիստ արտահայտությամբ դեն էին նետում և վերցնում նորը: Այստեղ, կոտրողից սկսած և ղեկավարով վերջացրած, բոլորը ստանում են կաթված… Հարց է առաջանում՝ որտեղի՞ց կամ նորը ճարել, կամ ո՞ւմ հաշվին և ո՞վ պետք  է նորոգի կոտրվածը:

Զուգահեռներ... զուգահեռներ... :)

- Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան Հայաստանո՞ւմ եք պատկերացնում, թե՞ արտասահմանում։

-Ներկա պայմաններում, եթե զբաղվել գիտությամբ, ապա՝ միանշանակ՝ արտասահմանում:

Զրուցեց Մանե Հակոբյանը

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը