Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

01.03.2013   
  
hits: 7067


Փետրվարի 25-ից մարտի 1-ը աշխատանքային այցով Ժնեւում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Փետրվարի 27-ին փոխնախարար Հովակիմյանը ելույթով հանդես եկավ Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ելույթում, մասնավորապես, նշվում էին ՀՀ կողմից մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման ոլորտում վերջին զարգացումները` Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման, ազգային զեկույցների ներկայացման ընթացքը, ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ տարբեր կառույցների, այդ թվում` պայմանագրային մարմինների, Ընդհանուր պարբերական դիտարկման եւ հատուկ ընթացակարգերի կողմից ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային պլանի ընդունումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձավ նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին` նշելով, որ ՀՀ-ն ինքնորոշման սկզբունքը համարում է միջազգային եւ ազգային իրավունքի պարտադիր եւ միջազգայնորեն ճանաչված հիմնարար նորմ` առանց բացառության բոլոր պետությունների համար:

Անդրադառնալով 25 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին` փոխնախարար Հովակիմյանն ընդգծեց, որ այդ ոճրագործությունը չստացավ պատշաճ քաղաքական գնահատական, իսկ դրա կազմակերպիչները խուսափեցին պատժից, ինչը հայերի հետագա կոտորածների պատճառներից մեկը հանդիսացավ:

ԱԳ փոխնախարարը խոսեց նաեւ ընթացիկ` 22-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի ներկայացման մասին` ընդգծելով բոլոր պատվիրակությունների հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը:

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը ներկայացնելու նպատակով փոխնախարար Հովակիմյանը հանդիպեց ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ԳՔ Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի, ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովի, ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Էսթեր Բրիմերի, Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Ռեմիգիուշ Հենցելի, տարածաշրջանային մի շարք խմբերի անդամների, ինչպես նաեւ ՄԱԿ Ժնեւի գրասենյակում հավատարմագրված բազմաթիվ մշտական ներկայացուցիչների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Tags: քաղաքականություն/politics, Եվրոպա/Europe, դիվանագիտություն

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը