Թուրքիայի նախարարների խորհուրդն այժմ վերջնականացնում է մայիս ամսին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որն արգելում է վեց երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Յեմենի, քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում, նշում է «Սաբահ» թերթը: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այս երկրները «սև ցանկի» մեջ հայտնվել:
Այս օրենքը ապացուցում է թուրք պաշտոնատարների հարատև թշնամական վերաբերմունքը, ինչը հակասում է նրանց մեղրածոր խոսքերին, թե իբրև ցանկանում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Իր քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները ուսումնասիրելուց հետո, Հայաստանի խոհրդարանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի հայկական կալվածքների ձեռքբերմամբ հետաքրքրված Թուրքիայի քաղաքացիների դեմ:
Առաջարկված թուրքական օրենքը կրկնակի սադրիչ բնույթ ունի, քանի որ մինչ արգելք է դնում Հայաստանի քաղաքացիների վրա, ընդլայնում է