Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ Նյու Յորքում և Նյու Ջերսիում

19.04.2012   
  
hits: 1883


Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը, վերապրելով 1915թ. ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում, ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին, նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:

Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը, որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը, Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն, ռեժիսյոր Կարլա Գարաբեդյանը: Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:

Ապրիլի 3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-րդ տարելիցին, ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը և կրում է «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը:

Ցուցահանդեսի բացմանը, ի թիվս երեք հարյուր մասնակիցների, այդ թվում համալսարանի ուսանողների, ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, կարևորելով այդ մշակութային նախաձեռնումը, նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց` ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ, որպեսին է մերժողականությունը: Դեսպանը նաև նշել է, որ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ և մերժողականության դեմ տարվող աշխատանքը հասարակական ու կրթական կառույցների, արվեստագետների ու բոլորի հավաքական ու անհատական պատասխանատվությունն է: Ապրիլի 23-ին` ցուցահանդեսի փակման օրը, դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող-արձակագիր Պիթեր Բալաքյանը:

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը