Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը

04.04.2012   
  
hits: 2690


Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում և Ադրբեջանում:

Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի և ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ և տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:

Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր դրամական նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:

Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:

Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:

Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ-ում ձայներ գնելու քայլերին: Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»-ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի և Սամոայի ղեկավարներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբևիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբևէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ-ում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:

Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին և այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետևյալ միջնորդավճարները`

-- Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին դեղորայք,

-- Զիմբաբվեում առևտրի կենտրոն,

-- Մավրիտանիային ախոռներ,

-- Նիգերիային խմելու ջրի ցանց,

-- Եթովպիայում ջրամբարներ,

-- Գանային գրենական պիտույքներ,

-- Սուդանին դաշտային հիվանդանոց,

-- Մոզամբիկին և Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա,

-- Բենինում էլեկտրական ցանց,

-- Գամբիային ձուլարաններ,

-- Էրիտրեային, Տոգոյին և Լեսոտոյին և Ուգանդային վերապատրաստման դպրոցներ,

-- Գվինեայում ոստիկանության վերապատրաստում,

-- Մալիին պատվաստանյութեր,

-- Տանզանիային և Չադին մարդասիրական աջակցություն,

-- Կոնգոյին դպրոց,

-- Լիբերային և Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ,

-- Պալաուին VIP միկրոավտոբուսներ,

-- Անտիգուային համակարգիչներ,

- Սուրբ Վինսենտի և Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, և նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,

-- Տուվալուին ֆուտբոլի գնդակների և պոմպերի նվիրաբերում:

Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿ-ում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որևէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:

Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը