Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայկական գրադարան և արխիվ Գերմանիայում. 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ

02.04.2012   
  
hits: 2535


Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: ՈՒստի, հայ համայնքներն ու կազմակերպությունները կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ի պատիվ հոբելյանական տարվան և ի նպաստ գրադարան-արխիվի հիմնադրման: Այս շարքից առաջին ծրագիրը մարտի 10-ին իրականացրեց Համբուրգի «Կիլիկիա» երիտասարդական միությունը` Լայպցիգում ներկայացնելով գրական երեկո նվիրված հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակին:

Պ. Սևակին նվիրված գրական երեկոն «Կիլիկիա» երիտասարդական միությունը նախաձեռնել է 2010 թվականին և երկժամյա այս գրական-գեղարվեստական երեկոն առաջին անգամ ցուցադրել է Համբուրգի հայկական միությունում: 2011 թվականի մարտին «Կիլիկիան» Հայ Ակադեմիականների Միություն-1860 կազմակերպության (ՀԱՄ) եռօրյա հրավերով ծրագիրը ներկայացրել է Բոխումում Ռուրի շրջանի գրականասեր հայությանը: «Կիլիկիա» երիտասարդական միության վարչության անդամ և Պ. Սևակին նվիրված ծրագրի նախաձեռնող Անի Մարգարյանն ընդգծում է. «Մեր առաջնային նպատակն է Գերմանիայում ապրող հայ երիտասարդին ծանոթացնել հայ գրողին ու նրա գործունեությանը, ինչպես նաև նրանց մեջ արթնացնել սեր և հետաքրքրություն հայ մշակույթի նկատմամբ, որն ինչ-որ չափով հաջողվել է»: Լայպցիգի հայ համայնքի ղեկավարներից Անահիտ Բաբայանը կարծում է. «Խորհրդանշական է, որ Գերմանիայում հայկական գրադարանի և արխիվի տարվա մշակութային ծրագրերի առաջապահը եղավ Լայպցիգի միությունը. չէ որ 1860–ին այստեղ է հիմնադրվել գերմանահայ ներկա համայնքի առաջին գիտամշակութային կառույցը` Հայ Ակադեմիականների Միությունը: ՈՒրեմն, թո´ղ մեր գրադարանի գործում էլ հայկական համայնքի արևը ծագի Գերմանիայի ամենաարևելյան հայկական համայնքից»:

Երեկոյի վերաբերյալ ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանն ասել է. «Նման ծրագրերը նպաստում են միջհամայնքային կապի ամրացմանը, ստեղծում են փոխըմբռնում տարբեր քաղաքներում բնակվող հայերի միջև, ընձեռնում են փորձի փոխանակման հնարավորություն, ինչը խիստ անհրաժեշտ է սփյուռքում»:

Լայպցիգի երեկոյից ստացված ողջ հասույթը «Կիլիկիա» երիտասարդական միության և Լայպցիգի հայկական համայնքի որոշմամբ կտրամադրվի գրադարան-արխիվ ստեղծելու ֆոնդին:

Գերմանիայում գրադարան-արխիվ հիմնադրելու գաղափարը Հայ Ակադեմիականների Միության վարչության տարիների մշակած ծրագիրն է, որն առաջարկվեց ԳԿԽ-ին, որպեսզի այն իրականացվի Գերմանիայի բոլոր հայկական համայնքների և միությունների կողմից: 2011 թվականից ԳԿԽ-ն սկսեց լայնածավալ ակցիա այդ ուղղությամբ` Գերմանիայում մոտ վեց հազար հայկական հասցեներով ուղարկելով ծրագիրը, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարելով թելեթոններ, որոնք դեռ կունենան շարունակություն այս տարի: Բացի հոբելյանական տարվա շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերից, թելեթոնների անցկացումից, ԳԿԽ-ն փնտրում է նաև նվիրատուներ այս չափազանց կարևոր և օրակարգային նշանակություն ունեցող ծրագրի համար:

Գրադարանի հիմնադրման ֆոնդ կհանդիսանան ՀԱՄ-ի հավաքած 300 գրքերը: Կան նաև բազմաթիվ խոստումներ` գրքերի նվիրատվություն կատարելու: Ազատ Օրդուխանյանը նշում է. «Գերմանիայում մոտ 65 հազարանոց հայ համայնքի համար մեծ կարևորություն ունի գրադարան ունենալը, քանի որ բացի ամենօրյա գործնական ծառայությունից գրադարան-արխիվի ստեղծումը համընթաց է նաև ԳԿԽ-ի ռազմավարությանը. հայկական կառույցները պարտավոր են վերականգնել հայ ժողովրդի` որպես գիտության և մշակույթի ժողովրդի կերպարը»:

Մնում է օգտվել հոբելյանական տարվա ընձեռնած հնարավորությունից և հիմք դնել Գերմանիայում 21-րդ դարին համահունչ նոր կառույցի` հայկական գրադարան-արխիվի:

Օֆելյա Սարգսյան, Ֆլենսբուրգ, Գերմանիա

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը