Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ԱՄՆ պետդեպարտամենտի ամոթալի գրաքննությունը մի զեկույցի, որը Թուրքիային սև ցանկի մեջ էր ընդգրկում

28.03.2012   
  
hits: 2622


Յուրաքանչյուր անցնող օրվա հետ բացահայտվում են Թուրքիայի վատ վարքագիծը քողարկելու Օբամայի վարչակազմի ամոթալի նոր դավադրությունները:

Նորագույն խայտառակությունը կապված է ԱՄՆ պետդեպարտամենտի` Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը փոխելու քողարկված փորձի հետ: Զեկույցում Թուրքիայի կառավարությունը դատապարտվում էր քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարելու համար: Հանձնաժողովը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հիմնադրված անկախ, երկկուսակցական, դաշնային մարմին է, որը կարող է «առաջարկություններ անել կրոնական ազատության պաշտպանության վերաբերյալ` զերծ մնալով արտաքին քաղաքականության նկատառումներից», Հանձնաժողովի անդամներից մեկի համաձայն:

Մարտի 20-ին Հանձնաժողովը հրապարակեց մեծածավալ զեկույց, որում մանրամասնորեն նկարագրվում են «թուրքական կառավարության կողմից կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ կիրառվող շարունակական և արտասովոր սահմանափակումները, որոնք բացասական են անդրադառնում Թուրքիայի բոլոր կրոնական համայնքների վրա և հատկապես սպառնում են երկրի ոչ մուսուլմանական կրոնական փոքրամասնություններին»:

Զեկույցում առաջարկվում էր, որ ԱՄՆ Կառավարությունը Թուրքիային համարի կրոնական ազատությունը ոտնահարող 16 վատագույն պետություններից մեկը՝ Բուրմայի, Չինաստանի, Եգիպտոսի, Էրիտրեայի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Վիետնամի հետ միասին:

Հանձնաժողովի առաջարկությամբ` Թուրքիան կտրուկ զիջեց իր տեղը «վերահսկվող երկրների ցուցակից» և մտավ 16 «հատուկ մտահոգության առարկա երկրների» սև ցուցակի մեջ:

Ինչպես և ակնկալվում էր, թուրք պաշտոնատարները դիմեցին իրենց սովորական անարգական քարոզարշավին` ժխտելով Հանձնաժողովի հրապարակած արդյունքները: Առավել անհանգստացնող էին ԱՄՆ պետդեպարտամենտում թուրքասերների նենգ գործողությունները: Հանձնաժողովի ինն անդամներից մեկը` Նինա Շեան հրապարակել էր մի ահազանգող հոդված, որտեղ բացահայտում էր այն ծածուկ ճնշումները, որոնք Օբամայի վարչակազմը գործադրում էր Հանձնաժողովի վրա` Թուրքիայի դատապարտումը մեղմացնելու համար:

Տիկին Շեան Ամերիկայի խոշորագույն «Նեշնլ Ռեվյու» պարբերաթերթի իր հոդվածում հայտնեց, որ Պետքարտուղարի Մարդու իրավունքների հարցերով օգնական Մայքլ Պոսները, Օբամայի կողմից նշանակված հանձնաժողովի մեկ անդամի կողմից տեղեկանալով, որ Հանձնաժողովը 5 կողմ և 4 դեմ ձայներով որոշել է իր տարեկան զեկույցում Թուրքիային ընդգրկել սև ցուցակում, ստիպել է հանձնաժողովի մեկ այլ անդամին փոխել իր դիրքորոշումը հօգուտ Թուրքիայի: Մինչ այդ, զեկույցն արդեն հրապարակվել էր և շատ ուշ էր փոխել Հանձնաժողովի առաջարկությունը, որտեղ Թուրքիան նշվում էր որպես կրոնական ազատության հիմնական ոտնահարող։ Ինչպես և պահանջվում էր, զեկույցը ներկայացվել է նախագահ Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին և ԱՄՆ կոնգրեսի ղեկավարներին։

Հետագայում պարզվեց, որ Քրքլենդ, Վաշինգտոնում Northwest համալսարանի նախագահ Դոն Արգուն հանձնաժողովի այն անդամն էր, ում ստիպել էին փոխել Թուրքիայի մասին իր դիրքորոշումը։ Հետաքրքիր է, որ զեկույցը հրապարակելուց երկու օր հետո Շեայի, Արգուի և հանձնաժողովի երեք այլ անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվեց։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, կտրուկ արձագանքելով Հանձնաժողովի կողմից Թուրքիայի քննադատությանը, հայտարարեց զեկույցն «առոչինչ»։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը բնութագրեց զեկույցը որպես «քաղաքական դրդապատճառներով թելադրված»: Հանձնաժողովի նախագահ Լեոնարդ Լեոն ուշադրություն չդարձրեց Թուրքիայի բողոքներին։ «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում [Թուրքիայի] արտաքին գործերի նախարարը, քանի որ այս զեկույցը նրա համար չէ, այն ԱՄՆ պետական դեպարտամենտի համար է», ասաց Լեոն Թուրքիայի «Զեման» թերթին։

Ցավոք սրտի, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը, EurasiaNet.org–ին տված իր հարցազրույցում, շարունակեց քողարկել Թուրքիայի վատ վարքագիծը` նշելով, որ «ԱՄՆ դեպարտամենտը չի սատարում Թուրքիայի «հատուկ մտահոգության առարկա երկրների սև ցուցակի» մեջ ներառումը, թեև կարծում է, որ կրոնական ազատությունը խթանելու հարցում Թուրքիան դեռ անելիքներ ունի»:

Հանձնաժողովի զեկույցը ներառում էր լուրջ մեղադրանքների մի երկար ցանկ, որով մեղադրվում էր Թուրքիայի կառավարությունը՝

-- «խիստ կանոնակարգեր» կիրառելու, «կրոնական խմբերի լիիրավ իրավական կարգավիճակը մերժելու [և] բոլոր կրոնական համայնքների կրոնական ազատության իրավունքները խախտելու համար»,

-- «փոքրամասնությունների կրոնական համայնքների գործերին միջամտելու, հասարակական խտրականության և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պատահական բռնությունների, կրոնական հանդերձանքի հարցում սահմանափակումներ մտցնելու և Թուրքիայի հասարակությունում ու մամուլում անտիսեմիտիզմի համար»,

-- «ոչ մուսուլմանական համայնքներին հոգևորականներ կրթելու, կրոնական կրթություն առաջարկելու և պաշտամունքի վայրեր ունենալու ու պահպանելու իրավունքները մերժելու համար»,

--«Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների համայնքների կենսունակությանն ու գոյատևմանը սպառնացող» երկարաժամկետ քաղաքականություն վարելու համար,

-- «հունական, հայկական և սիրիական ուղղափառ եկեղեցիների, հռոմեական կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ու հրեական համայնքի, ինչպես նաև Սուննի մուսուլմանական համայնքի և երկրի ամենամեծ փոքրամասնության` Ալևիների կրոնական ազատությունը սահմանափակելու համար»։

Զեկույցում հանգմանալից նկարագրվում են հայկական համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ներառյալ նոր հոգևորականների պատրաստման Թուրքիայի կառավարության կողմից արգելումը և նրա միջամտությունը «Հայկական Պատրիարքության կրոնական առաջնորդության ընտրության գործընթացում»։

Հանձնաժողովն առաջարկել է, որ ԱՄՆ կառավարությունը ստիպի Թուրքիային «վերացնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը, որը սահմանափակում է մտքի և խոսքի ազատությունը և բացասական ազդեցություն ունի կրոնի կամ հավատքի վրա»։ Զեկույցը նաև ընդունում է, որ «նույնիսկ 100 տարի առաջ տեղի ունեցած քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ քննարկում բացելը Թուրքիայում քրեորեն հետապնդվում է»։

Զավեշտալի է, որ Հարավային Կորեայում մարտի 26–ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո նախագահ Օբաման հայտնեց մամուլին. «Ես շնորհավորեցի վարչապետին Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուն ուղղված նրա ջանքերի համար»։

Ամոթալի է, որ ԱՄՆ անսկզբունք պաշտոնատարները վերաբերվում են գերատեսչության տքնաջան հետազոտությանը և հիմնավորված առաջարկություններին նման արհամարհական ձևով։

Հարութ Սասունյան, «Կալիֆորինիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը