Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողի քաղաքական հանդիպումները եվրոխորհրդարանում

08.03.2012   
  
hits: 3127


Մարտի 5-ին, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, Ա-Ինֆո լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը ժամանել է Եվրոպա, քաղաքական եւ համայնքային մի շարք հանդիպումների համար։

Մարտի 6-ից, Արտակ Գաբրիելյանը Բրյուսելում է, որտեղ հանդիպումներ է ունենում Եվրոխորհրդարանի անդամների եւ Եվրոմիության այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողի Բրյուսել այցելությանը աջակցում է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը։ Արտակ Գաբրիելյանը Բրյուսելում հանդիպումներ կունենա մինչեւ Մարտի 9-ը։

Մարտի 6-ին, Եվրոխորհրդարանում, ՍՋՀՀԿ Խորհրդի համակարգողը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոխորհրդարանի փոխ նախագահ Եորղոս Փափասթամքոս (Եվրոխորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության անդամ), Թրայան Ունկուրեանուի (Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ եւ Սեւ ծովյան հարցերի զեկուցաբեր, Եվրոնեստի փոխ նախագահ) եւ Անդրեյ Քովաչեւի հետ (Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի փոխ նախագահ)։

Մարտի 7-ի առավոտ, Ա. Գաբրիելյանը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոխորհրդարանի անդամներ Չարլզ Թանոկի (անդամ՝ արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների հանձնախմբերի) եւ Յիրի Մաշթալքաի (ԵՎրոխորհրդարանի բյուրոյի անդամ, Եվրոնեստի անդամ) հետ։

Հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիելյանին ընկերակցել են Հայ Դատի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը՝ գրասենյակի աշխատակազմից։

Իր բոլոր հանդիպումների ժամանակ, Արտակ Գաբրիելյանը իր խոսակիցներին հանձնել է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից հուշագիրը, որտեղ ներկայացված են երկրամասի հայության դիմագրաված խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները, ներկայացվում են Ջավախքի հայության պահանջները.

ա) Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին.

բ) Տեղական եւ պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը.

գ) Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր երկրամասում, նրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին.

դ) Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք.

ե) Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ Սամցխե-Ջավախքին եւ հարակից Ծալկա շրջանին։

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողն իր խոսակիցների համար մանրամասնեց այս հարցերը եւ շեշտեց, թե ինքը Բրյուսելում է, որովհետեւ Վրաստանի կենտրոնական իշխանությունները չեն պատասխանում իրենց հարցերին, ընթացք չեն տալիս հանդիպումներ ունենալու իրենց դիմումներին, եւ որովհետեւ Խորհուրդը ցանկանում է, որ Եւրոմիությունը, եւ ընդհանրապես Եվրոպան, աջակցեն իրենց բարեկամ Վրաստանին՝ ճիշտ ձեւով լուծելու Ջավախքի խնդիրները։

Ձախից՝ Թրայան Ունկուրեանու, Գասպար Կարապետյան եւ Արտակ Գաբրիելյան

Ձախից՝ Արտակ Գաբրիելյան եւ Անդրեյ Քովաչեւ

Ձախից՝ Չարլզ Թանոկ եւ Արտակ Գաբրիելյան

Ձախից՝ Գասպար Կարապետյան, Արտակ Գաբրիելյան եւ Յիրի Մաշթալքա

Tags: քաղաքականություն/politics, հասարակություն/society, Վրաստան/Georgia, Ջավախք/Javakhk, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը