Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Էգեմեն Բաղըշ՝ ցեղասպանության ժխտման նախարար

22.02.2012   
  
hits: 2730


Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Որքան էլ, որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։

Թեև Բաղըշը երկու տարի ի վեր նախարարի պաշտոնում նշանակվելուց սկսած մշտապես հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով, Ցյուրիխում նրա վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում։ Թուրքիայի նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեցարիայի իշխանություններին, որպեսզի ձերբակալեն իրեն՝ պարծենալով, որ «1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ»։ Շվեցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը նման է Ֆրանսիայի օրինագծին։ Շվեցարիայի դատախազը ստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը՝ տեսնելու համար, թե արդյոք կարող է պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար։

Իհարկե, քաջագործություն չէ դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ թաքնվելը և Դոն Քիշոտյան հայտարարություններ անելը՝ ձեռնոց նետելով այլ երկրների օրենքներին։ Եթե նախարար Բաղըշը լիներ իրական մաչո, նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեցարիա հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ այս կտրիճ թուրք նախարարը իսկական վախկոտի մեկն է։ Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նա սրամտորեն հայտարարեց, որ չի վերադառնա Շվեցարիա, քանի որ շվեցարական բանկերում փող չունի։ Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից։

Որքա՞ն դեռ կարող է վարչապետ Էրդողանը հանդուրժել պարոն Բաղըշի խեղկատակային վարքագիծը, որը Թուրքիային ամբողջ աշխարհի աչքերում դարձնում է գռեհիկ մի պետություն։ Վարչապետը, հիացած լինելով նրա անգլերենի իմացությամբ, առաջարկեց բարձրաստիճան նախարարական աթոռը Նյու Յորքի` 41-ամյա քոլեջի ուսանողին, առանց գիտակցելու, թե ուր կհասցնի նրանց այդ դիվանագետը, որի «լեզվի տակ փուշ չկա»։

Ճիշտ այնպես, ինչպես նախագահ Ջորջ Բուշի անիմաստ հայտարարությունները հայտնի դարձան որպես «բուշիզմ», աշխարհն այժմ ունի «բաղըշիզմ»-ի հարուստ հավաքածու։ Ահա նրա անտրամաբանական խոսքերից մի քանի օրինակ`

-- «1915-ին կատարվածը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, որքան, որ ես գիտեմ, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»։

-- «Ես քաղաքագետ չեմ։ Իմ աշխատանքը ապագան որոշելն է և ոչ թե անցյալը»։

-- «Վերջին տարիներին բոլորը տեսնում են, որ թվով ավելի շատ եվրոպացիներ են տեղափոխվում Թուրքիա, քան հակառակը»։

-- Քաթարում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նախարար Բաղըշը դարձավ հանդիսատեսի ծաղրի առարկան, երբ հպարտությամբ հայտարարեց, որ «Եվրոպան» թուրքերեն բառ է։ Քաթարում հույն դեսպանը ջղագրգիռ պատասխանեց. «Բոլորը գիտեն, որ ըստ հունական դիցաբանության Եվրոպան եղել է Զևսի սիրուհիներից մեկը»։

-- Նախարար Բաղըշը թվում է չի հասկանում, որ հակասում է ինքն իրեն, երբ խնդրում է այլ երկրներին, որպեսզի բացեն իրենց արխիվները և տեսնեն, թե արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ եզրակացնում է, որ ցեղասպանություն չի եղել։ Գոնե ազնվություն ունենար և բերանը փակ պահեր մինչև ամբողջությամբ կբացվեին Օսմանյան կայսրության արխիվները։ Մինչդեռ, մյուս երկրների արխիվները բաց են արդեն տասնամյակներ ի վեր։

-- Մեկ շնչով արտասանելով սրամիտ ամերիկյան արտահայտությունները, որը սովորել է Նյու Յորքի փողոցներում, ինչպիսին է «ով չհասցրեց, նա ուշացավ», Բաղըշը Եվրանյուսում ասել է. «Սա մահապատիժ է առանց դատավարության: Կոչելով 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն` հիմնվելով սոսկ այն տեղեկությունների հիման վրա, որը ստանում ենք լոբբի կողմից, որը սերմանում է նենգամիտ ատելություն»:

-- «Գերմանիան հայերի հզոր դաշնակիցն է եղել 1915 թվականին, ուստի գերմանացիները պետք է բացեն իրենց արխիվները և տրամադրեն փաստաթղթերը պատմաբաններին ուսումնասիրության համար», ըստ «Hurriyet» թերթի ասել է Բաղըշը ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեփան Ֆյուլին: Բաղըշը երկու սխալ է թույլ տվել մեկ նախադասության մեջ: Գերմանիան ոչ թե հայերի, այլ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանական արխիվներն բաց են արդեն երկար տարիներ ի վեր:

-- «Չկա որևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրք նախարարի»,- պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին: Ինչու՞ է ապա նա վախենում և չի հրաժարվում իր դիվանագիտական անձեռնմխելիությունից, և հետո նոր չի ուրանում Հայոց ցեղասպանությունը Շվեցարիայում:

-- Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը «քաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով»: Իրականում նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին:

Մինչ նախարար Բաղըշն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն։ Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` «Հայոց ցեղասպանություն» բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում։

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը