Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արցախի Նախագահ Բակօ Սահակեանը այցելեց Ուրուկուայ

03.12.2011   
  
hits: 2778


Դեկտեմբեր 1 -2011ին, ԼՂՀ նախագահը այցելեց մեր երկիրը, իր կատարած շրջագայութեան ծիրեն ներս, բոլոր այն հայ գաղութներուն որոնք կարեւոր օժանթակութիւն ցոյց կու տան Արցախին։ Երեկոյեան ժամերուն, Արցախի նախագահ Բակօ Սահակեանը և իրեն ընկերացող պատուիրակութիւնը, բաղկացած Արցախի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Պարգեւ արք.Մարտիրոսեանի, նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բալայեանի և դեսպան Վլատիմիր Կարմիրշալեանի, ինչպէս նաեւ Ուրուկուայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի անդամներուն եւ մեր գաղութի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք. Գըլըճեանի, շատ կարեւոր հանդիպում մը ունեցաւ, Ուրուկուայի խորհրդարանի մէջ, ուր ներկայ գտնուեցան Պատգամաւորներու Պալատի Նախագահ Լուիս Լագաժէ Բօու, Զբոսաշրջութեան փոխ նախարար Լիլիամ Քէչիչեան, ծերակուտական Րաֆաէլ Միգելինի, Միջազգային հարցերու Յանձնախումբի նախագահ Մարիա էլենա Լաուրնակա, , Ուրուկուայ - Հայաստան միջխորհրդարանական խումբի անդամներ, ինչպէս նաեւ մեծ թիւով խորհրդարանականներ.

Հանդիպումի ընթացքին պատգամաւոր Ռուբեն Մարթինէս Ուէլմօ, ջերմ խօսքերով բարի գալուստ մաղթեց Արցախի նախագահին և իր պատուիրակութեան, նշելով թէ Ուրուկուայի խորհրդարանի անդամները շահաքրքրուած են Ղարաբաղի հարցով և Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի կողմէ տրամադրուած պատմական տուեալներու միջոցաւ, խորհրդարանը ներկայացնող չորս կուսակցութիւններու հետ սկսած են քննարկել Ղարաբաղի հարցով միասնական որոշում մը որդեգրելու հարցը որ համապատասխանէ միջազգային նորմերուն, վերջնական դիրքորոշումի մը հասնելու համար։

Պատգամաւոր Ռուբէն Մարթինէս Ուէլմոն, շեշտը դրաւ այն յայտարարութեան վրայ որ արտգործ նախարար Տօք. Լուիս Ալմակրոն ըսած էր Սեպտեմբեր 9-ը 2011-ի սեմինարին, Ուրուկուայ-Հայաստան միջխորհրդարանական Յանձնախումբի և Ուրուկուայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի կողմէ կազմակերպուած, որու համաձայն Ղարաբաղի հարցով Ուրուկուայը գործընթաց մը պիտի սկսի իր դիրքորոշումը ճշտելու համար։

Խօսք տրուեցաւ նաեւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանին որ ամփոփ կերպով ներկայացուց 1921 թուականէն ասդին երբ Սովետ Միութիւնը Լ.Ղարաբաղը Հայաստանէն անջատելով նուիրեց Կովկասի մեր տարածքին մէջ Սովետական Ազրպէյճան կոչուած և նոր յայտնուած հանրապետութեան։ Նախագահը ապա մանրամասնութիւններ տուաւ 1988-ին սկիզբ առած Արցախեան ազատագրական պայքարին և Ազերիներու կողմէ մեզի պարտադրուած պատերազմին, որուն իբրեւ արդիւնք յաղթանակեց Արցախի ժողովուրդը և հռչակեց իր անկախութիւնը որ այսօր դիւանագիտական պայքար կը մղէ որպէսզի միջազգային համայնքը ճանչնայ արեան գնով իր ձեռք բերած ինքնորոշման իրաւունքը և անկախութիւնը։

Հանդիպման ընթացքին ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի կողմէ Արփին Հօճաճանեանը Արցախի նախագահին յանձնեց փաստաթուղթերու գրքոյկՙ մըՙ ուր ամփոփուած են մինչեւ այսօր Ուրուկուայի խորհրդարանի կողմէ եղած յայտարարութիւններու և ընդհանրապէս ԼՂ-ի հարցով կատարուած աշխատանքներու շուրջ արձանագրութիւններ։

Այս հանդիպումէն ետք, Արցախի նախագահը և իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները այցելեցին Հայաստան հրապարակ, ուր նախագահը ծաղկեպսակ մը զետեղեց, իր երախտագիտութիւնը յայտնելով Հայ ազգի կողմէ Ուրուկուայի հայասէր կառավարութեան և անոր ազնիւ ժողովուրդին։

Ուրուկուայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբ

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը