Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«The Beautified Project»-ը Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում

13.11.2011   
  
hits: 6503


Նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորեց ,,The Beautified Project,, ռոք-երաժշտական խումբը:

Անդրե Սիմոնյան, Արմեն Շահվերդյան և Առլեն Շահվերդյան երկվորյակ եղբայրների կազմով այս երաժշտական խումբը նախորդ օրը Թբիլիսիում Մագթի ակումբում հանդես էր եկել փայլուն մենահամերգով, որից հետո սիրով ընդունել համերգին ներկա գտնվող «Հայարտան» մշակութային բաժնի վարիչ Լևոն Չիդիլյանի առաջարկը «Հայարտուն» այցելելու , հայրենակիցների հետ հանդիպելու և հայ հանդիսատեսի համար համերգ տալու մասին:

Այս խումբը 2005 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անդրե Սիմոնյանը և այն առաջին հայկական խումբն է, ում տեսահոլովակները ցուցադրվել են MTV հեռուստացանցի եվրոպական ալիքներով: Իրենց առաջին երգը՝ ,,ALL Alone,, Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջում, որից հետո հրավեր է ստացել երգել այն «Հայոց Այբուբենի ստեղծման 1600-ամյակին նվիրված լոնդոնյան համերգին: 2010 թվականին արդեն խումբը երկու ալբոմների հեղինակ էր : Ռոք-խումբը, որի ալբոմները մեծ հաջողությամբ ընդունվեցին Հայաստանում, շուտով նոր համերգային ծրագրով մեկնեց եվրոպական շրջագայության: 2011 թվականին, երբ խումբը համերգներ էր ունենում Անգլիայում, բրիտանական BBC հեռուստաընկերությունը խմբի մասին ֆիլմ պատրաստեց:

Ուստի հասկանալի է հայ հանդիսատեսի զարմանքը ,,The Beautified Project,, ռոք-երաժշտության խմբին լսելու անակնկալից, թերևս առավել մեծ էր հիացմունքը հայ երիտասարդ ռոք-երաժիշտների հայերեն և անգլերեն երգերի կենդանի կատարումներից: Հայ երիտասարդների ռոք- աշխարհում ունեցած հաջողություններից առաջացած ոգևորության շարունակությունը դարձավ արցախյան շարժման հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությունից առաջացած ազգասիրական և հայրենասիրական մեծ հուզմունքը:

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, հետխորհրդային երկրներում/former Soviet space, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը