Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Փաստերի հետ չեն վիճում, դրանք ուսումնասիրում և հաշվի են առնում

21.06.2017   
  
hits: 95674


Մոսկվայի «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը:

Միջոցառումը, որին մասնակցեցին հայտնի ռուսաստանյան քաղաքական և հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, կազմակերպել էր ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` «Զգու'յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակում:

Այն բացեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, նշելով, որ ներկայացվող մենագրությունը հանդիսանում է հայ-պարսկական պատերազմի ռազմական տեսանկյան ամբողջական լուսաբանումը և դրա բոլոր վեց փուլերի մանրամասն ներկայացումը: «Իբրև պատմաբան, ցանկանում եմ նշել, որ հեղինակը վերլուծել է անտիկ և վաղմիջնադարյան ռազմական մտքի սկզբնաղբյուրները և դրա հիման վրա հայկական բանակի դոկտրինը, կառուցվածքն ու գործողությունները ներկայացնում է տվյալ պատմական փուլի ռազմական արվեստի հետ համեմատելով, - ընդգծեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը: - Այս աշխատանքը լուրջ ներդրում է Հայաստանի ռազմական պատմության ուսումնասիրության և հայկական ռազմա-պատմական դպրոցի ձևավորման գործում»:

Գիրքը հանդիսանում է բարեկամ հայ և պարսիկ ժողովուրդների պետական կարգերի և բանակների կառուցվածքների համակարգված վերլուծությունը, ինչը բարձրացնում է նրա արժեքը տարածաշրջանային պատմագրության համար: «Ցավոք, մեր տարածաշրջանի պատմությունը ենթարկվում է կեղծարարության փորձերի, իսկ դրա դեմ կարելի է պայքարել այնպիսի ուսումնասիրություններով, որոնք հենված են փաստերի վրա: Փաստերի հետ չեն վիճում, դրանք ուսումնասիրում և հաշվի են առնում», - ընդգծեց «Զգու'յշ, պատմական փաստեր են» ծրագրի նախաձեռնող Յուրի Նավոյանը:

ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, հայագետ Ռաֆայիլ Զինուրովը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակի հեղինակը, որի առաջին հատորը լուսաբանում է նաև այն ճակատամարտերը, որոնք ներկայացված են Արմեն Այվազյանի գրքում: «Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում, - պատմեց եռահատորյակի հեղինակը: - Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս: Սա դասական ակադեմիական ուսումնասիրություն է»:

«Երբեմն ինձ թվում է, որ Արմեն Այվազյանը ռազմական գործիչ է, քանի որ գիրքը շատ բանիմացորեն է շարադրված ռազմական գործի տեսանկյունից: Այն պատմականորեն ճիշտ է և առարկայորեն է գրված: Հենց դրանում է նրա գլխավոր արժեքը», - համարում է ռուսաստանյան սենատորը:

Այս գրքի լույսընծայումը իրադարձություն է ժամանակակից հայագիտության համար, իր տեսակետը բերեց շնորհանդեսի մեկ ուրիշ մասնակիցը` kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշևը: «Ռազմական պատմությունը ցանկացած ժողովրդի` առավել ևս հայերի, ինքնության վճռական բաղադրիչ է, - նշեց նա: - Գրքի մեծ արժանիքներից է հանդիսանում հին Հայաստանի ռազմական պատմության, նրա տարածքային և վարչական կառուցվածքի, բնակչության քանակի մանրամասն վերլուծությունը»:

Հեղինակը այն ժամանակվա իրադարձությունների նկատմամբ իր հայացքը ներկայացնում է առանց նախապատվությունների: Այն հայացք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի պատմության նկատմամբ ընդհանրապես, ինչը կարևոր է պատմության կեղծարարությանը հակազդելու տեսանկյունից, համարում է Անդրեյ Արեշևը:

«Արմենը զարմանալի մարդ է, նրա ամբողջ գործունեությունը կապված է Հայաստանի պատմությունը ներկայացնելու հետ: Նա իր գրքում վերլուծում է այն, ինչը տարբեր պատճառներով շրջանցում են ուրիշ հեղինակները, - իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետը: - Հեղինակը գրում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ դա թուլ է տալիս սեփական մտքերը ներկայացնել և ինտեգրվել ռուսալեզու և անգլիալեզու գիտական դպրոցներին»:

«Հատկանշական է, որ հեղինակի բոլոր հիմնավորումները կառուցված են լուրջ ապացուցողական հենքի վրա, ամեն մի եզրակացություն հաստատվում է փաստական հստակ համակարգով», - Արմեն Այվազյանի գրքի մասին իր տեսակետը ներկայացրեց իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը:

Փորձառու իրավաբանի խոսքերով, գիրքը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլ նաև ունի գործնական նշանակություն պետական շինարարության տեսանկյունից: «Այսօր, երբ Հայաստանը վերականգնել և ամրապնդում է իր պետականությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, այսպիսի ուսումնասիրությունների միջոցով ժամանակականից քաղաքական գործիչները հնարավորություն ունեն ուսումնասիրելու, թե պետական կառավարման, ռազմական և աշխարհաքաղաքական ինչպիսի հնարավորություններ ուներ Հայաստանը», - նշեց Կարախանյանը:

Իր հերթին Արմեն Այվազյանը պատմեց այն դժվարությունների մասին, որոնց ինքը հանդիպել է մենագրությունը շարադրելիս: Հայաստանի ռազմական պատմությունը հազարավոր ճակատամարտեր ունի: Այվազյանը հայ-պարսկական պատերազմը ընտրել է իբրև «փորձնական» ծրագիր:

«Ոչ միայն այս պատերազմն էր սպասում իր ուսումնասիրողին այս ծավալով և տեսանկյունով, այլ նաև Հայաստանի պատմության շատ ու շատ ռազմական էջեր դեռ կարոտ են հետազոտման, - համարում է մենագրության հեղինակը: - Հույս ունեմ, որ իմ ուսումնասիրությունը իր ներդրումը կունենա, և նրանք, ովքեր կհետևեն ինձ, կարող են օգտվել այն նյութերից ու տերմնագիտական բազայից, որը ներկայացված է այս գրքում»:

Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» գիրքը 2016 թվականին լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Ալետեյյա» հրատարակչությունում, իսկ այս տարի վերջինիս կողմից այն վերահրատարակվել է:

Ելենա Խրուստալևա

Tags: Յուրի Նավոյան, Ռաֆայիլ Զինուրով, Արմեն Այվազյան, Մոսկվա, գիտություն/science, Իրան/Iran, նորություններ/news, Ռուսաստան/Russia, Սփյուռք/Diaspora, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)

ActionTeaser.ru - тизерная реклама


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը