Ռուսական Մասլենիցան (Բարեկենդանը) առաջին անգամ կնշվի հայկական մայրաքաղաքում երգուպարի ռուսական ավանդույթներով, հայտնեց Երևանի «Մոսկվայի Տուն» մշակութային–գործարար կենտրոնի PR-ծառայությունը։
«Մոսկվայի Տուն» ՄՄԳԿ–ի կողմից կազմակերպած միջոցառումը կկայանա Մանկական այգում` Երևանի քաղաքապետարանի դիմաց։
«Այդ հնագույն սլավոնական տոնի մասին ներկայացում կցուցադրեն «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները։ Հավաքված երեխաներին ռուսական ամենաուրախ տոներից մեկին և ռուսական մշակույթին հաղորդակցվել ընդհանուր առմամբ կօգնեն զանազան խաղերն ու դպրոցական մրցումները»,– նշվում է հաղորդագրությունում։
Բոլոր հյուրերին այս օրը կբաժանվեն տաք նրբաբլիթներ, որոնք այս տոնի գլխավոր տարրն են։
Վերջում, ինչպես ենթադրում է հենց տոնը, ավանդաբար կայրեն Մասլենիցայի խրտվիլակը։
Մասլենիցան ձմեռվան հրաժեշտ տալն է, Զատկից առաջ ութերորդ շաբաթը։ Ավանդաբար այն անցնում է Մեծ Պահքից առաջ, ուղղափառ օրացույցի հումակերության շաբաթը, և այն ավարտվում է Ներման կիրակիով։
ar.newsarmenia.ru