Ուկրաինացիների՝ հոգուտ եվրոպական զարգացման ընտրությունը, ավելի շուտ, կապված է տնտեսության հետ, քանի որ հենց Եվրոպայում եւս կան տարբեր մշակույթներ ու տարբեր կենսամակարդակ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի ուկրաինական համայնքը մեծ անհանգստությամբ էր հետեւում իրադարձությունների զարգացմանը: «Հայաստանում բնակվող ուկրաինացիները ամենից շատ մտահոգվում էին ոչ թե կողմերի քաղաքական համոզմունքների համար, այլ անհանգստանում էին մեր ժողովրդի համար, քանի որ թափվում էր արյուն, քանի որ ուկրաինացին սպանում էր ուկրաինացուն»,-ընդգծել է Հարությունյանը, հավելելով, որ պատմական փորձը եւս չփրկեց Ուկրաինան:
Նա ընդգծել է, որ հասարակությունը պետք է զերծ պահի ու պաշտպանի իր քաղաքացիներին բռնությունից, սպանություններից ու արյունահեղությունից: