Անգլիայի բանկը հայտարարել է պլաստիկե ֆունտերի թողարկման մասին: Նոր 5-ֆունտանոց եւ 10-ֆունտանոց դրամները կթողարկվեն 1916-17 թվականներին, որոնք կլինեն ոչ թե թղթադրամներ, այլ՝ պոլիմերային նյութից, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ պոլիմերային դրամները ավելի լավ են պաշտպանված խոնավությունից եւ ավելի դիմացկուն են եւ 2,5 անգամ ավելի երկար ժամանակ կծառայեն, քան թղթադրամները:
Մասնավորապես, 2016-ին կթողարկվեն 5-ֆունտանոց դրամներ, որի վրա կլինի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի լուսանկարը, որն արվել է 1941-ին, կանադահայ Յուսուֆ Քարշեմի կողմից:
Պոլիմերային դրամի ներքեւի մասում կլինի քաղաքական գործչի արտահայտությունը, որը նա արել է 1940-ին՝ Համայնքների պալատում՝ «I have nothing to offer but blood, toil, tears and sweat» («Ես ոչինչ չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքից ու քրտինքից»):
Հաջորդ՝ 10-ֆունտանոց դրամը կթողարկվի 2017-ին, որի վրա կլինի բանաստեղծուհի Ջեյն Օսթինի պատկերը եւ նրա վեպից հետեւյալ արտահայտությունը. «I declare after all there is no enjoyment like reading!» («Անկեղծ ասած, ես չգիտեմ ընթերցանությունից ավելի մեծ բավականություն»):