Հունաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է մի խումբ հայերի բողոքի ակցիային:
Թուրքական Beyazgundem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Աթենքում այցելել է Գյոքչեադալացիների միություն (ստամբուլցի հույներ-խմբ), որի ժամանակ Հայաստանի դրոշներով մի խումբ հայեր բողոքի ակցիա են արել՝ վանկարկելով Թուրքիայի դեմ կարգախոսներ:
Հավաքված հայերը մտնելուց եւ դուրս գալուց սուլել են Դավութօղլուին եւ նրա այցի ամբողջ ընթացքում կանգնել են է Գյոքչեադալացիների միություն շենքի մուտքի մոտ եւ հակաթուրքական կարգախոսներ հնչեցրել:
Միությունից դուրս գալու ժամանակ Դավութօղլուի անվտանգության համար մեծ թվով ոստիկաններ են ժամանել եւ նրան դուրս հանել շենքից:
Նշենք, որ Դավութօղլուն Հունաստան էր մեկնել Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության նիստին մասնակցելու հետո: Նրա դեմ Երեւանում եւս բողոքի ակցի էր կազմակերպվել, որից խուսափելով՝ Դավութօղլուն նիստին մասնակցելու համար մտել էր հյուրանոցի հետնամուտքից: