Ադրբեջանական կողմը անհրաժեշտ է համարել միջամտել լրատվամիջոցների լեզվակռվին՝ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երեւան կատարելիք այցի հետ եւ հիշեցնել Անկարային, թե «ինչպես պետք է պահել իրեն»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը եւ հայտարարել է, որ այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. «Այդ հարցի լուծման համար հարկավոր է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լուծել օկուպացված տարածքների խնդիրը: Հայաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ կառուցողական չէ: Հայաստանն առայժմ պատրաստ չէ այդ հարցի լուծմանը: Խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը հայկական կողմի մոտ քաղաքական կամքի բացակայությունն է»:
Հիշեցնենք, որ թուրք փորձագետները բացմիցս հայտարարել են այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիային որպես պատանդ է պահում ու խոչընդոտում է «հարեւանների հետ զրո խնդիրներ» քաղաքականության իրականացմանը: