Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել դեկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Դյատկովո քաղաքում: Ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ, որի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Մասնակիցներից մեկին վիրավորել էին տրավմատիկ զենքից, երկուսը դանակի հարված էր ստացել, եւս երկուսը տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել:
Նախնական տվյալների համձայն՝ վեճը կենցաղային բնույթ է կրել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Իրավապահ մարմինները հաղորդում են, որ վիճաբանության մասնակիցների անձը պարզել են, ոստիկաններն աշխատանքներ են տանում նրանց ձերբակալման ուղղությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն առգրավել են երկու դանակ: Հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը պարզում է կատարվածի պատճառներն ու հանգամանքները: