Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Աջինյանը վերանշանակվել է Քալիֆորնիայի քաղաքների լիգայի բնակշինարարության եւ տնտեսական զարգացման քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ: Նրա թեկնածությունը առաջարկել էր Լիգայի նախագահ եւ Սան Ֆրանցիսկոյի գանձապետ Խոսե Սիսներսոնը:
Աջինյանը նաեւ Ալամեդա-Արեւելք միջանցքի նախագծի տրանսպորտային վարչության տնօրենների խորհրդի նախագահն է:
Նշենք, որ Քալիֆորնիայի քաղաքների լիգայի բնակշինարարության եւ տնտեսական զարգացման քաղաքականության հարցերով հանձնաժողովը քննարկում է ընդհանուր պլանի, բնակավայրի տրամադրման վերահսկողությանը, շենքերի խնամքին, շինարարության ստանդարտներին, այդ թվում սեյսմիկ անվտանգությանը վերաբերող հարցեր: