Սիրիայի Հալեպ քաղաքի Ալ-Լերմոնի շրջանում սիրիական ընդդիմության զինյալների հրթիռակոծության հետեւանքով բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել: Վիրավոր զինվորների շարքում հայ կա: Այս մասին հաղորդում է Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը: Վիրավոր հայ զինվորը Բաբկեն Բաղդադյանն է, որը տեղափոխվել է հիվանդանոց եւ անհրաժետ օգնություն ստացել:
Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի նահանգում զիվորականները ընդդիմադիր զինյալներից մաքրել են Ադ-Դվերնա ավանից մինչեւ Ան-Նեյրաբ օդանավակայան ընկած տարածքը:
Կենտրոնական բանկի եւ «Ալ-Կինդի» հիվանդանոցի շրջաններում, նաեւ Ազ-Զիբդիա, Ալ-Մանսուր, Ազ-Զերբա, Աբտին, Քաֆր-Դաիլ, Քաֆր-Համրա, Մաարաթ, Ալ-Արթիք, Խան Ալ-Ասալ, Բուստան Ալ-Քասր, Հեյլան եւ Շեյխ-Նաջար բնակավայրերում բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են տասնյակ գրոհայինների: Մարտերը շարունակվում են Հալեպի մի շարք թաղամասերում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am