Հայաստանում ընդունվել է պետական զինանշանի ու դրոշի օգտագործման կանոնակարգ: Ինչպես կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախագիծը կանոնակարգում է պետական խորհրդանիշերի օգտագործումը: Թույլ չի տրվում պետական խորհրդանիշներն օգտագործել ոչ պետական կազմակերպությունների կնիքների, բլանկերի կամ այլ ռեկվիզիտների վրա:
Ֆիքսվում է գերբի գունային երանգը՝ գունավոր եւ անգույն տարբերակները, ինչպես նաեւ դրոշի գունային երանգը: Թվարկվում են դրոշի պատրաստման նյութերը, ինչպես նաեւ եղանակային պայմանների ու ջրի հանդեպ կայունությունը:
Ինչպես նշել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունված որոշումները կարեւոր են պետական խորհրդանիշերի հանդեպ երիտասարդների հարգանքը ավելացնելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am