Տաշկենտի Միջազգային դպրոցում (ՏՄԴ), որտեղ սովորում է 40 երկրից մոտ 400 երեխա, նշվել է ՄԱԿ-ի օրը, որի շրջանակներում անցկացվել Հայաստանի ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, առանձին սենյակում տեղավորվել էին հայ դեկորատիվ-կիրառական արվեստի ապրանքներ, Հայաստանի և հայերի մասին պատմող տարբեր տեսակի տպագիր արտադրանք:
Տաշկենտի Հայկական մշակութային կենտրոնի ակտիվիստների կողմից պատրաստված ներկայացումը գրավել է ոչ միայն ՏՄԴ-ում սովորող երեխաների, այլև նրանց ծնողների, օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցների և նույնիսկ որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (ներառյալ Ուզբեկիստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Կրոլին) ուշադրությունը: ՄԱԿ-ի օրվա առթիվ տոնակատարության երաժշտական հատվածին մասնակցել է «Ուրարտու» պարային անսամբլը: