Տոն էր Գագրայի Խ. Աբովյանի անվան թիվ 3 հայկական դպրոցում: Ծաղիկներով, լեզվին նվիրված ասույթներով զարդարված դահլիճը ցնծում էր ուրախությունից. չէ՞ որ մայրենի լեզվի տոնն էր: Ինչպես 405 թ. Վաղարշապատը ցնծությամբ ու ուրախությամբ, երգով ու պարով դիմավորում էր Մեսրոպ Մաշտոցին, այդպես էլ այստեղ ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները «Քոչարի» առնական երաժշտությամբ ու պարով դիմավորեցին Մաշտոցին՝ նրա 36 գրերը ներկայացնող աշակերտներին: