Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
����������������Azerbaijan
Թուրքական հերթական անհեթեթությունը: Ըստ Sabah-ի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մասին մի շարք նոր հայտարարություններով է հանդես եկել: «Փորձում ենք նոր ստեղծագործ գաղափարներով, նոր մտքերով դրանք իրականացնել և քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրավիրվել է Երևան` մասնակցելու Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին:
Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը երկրի 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խնդրել է պետբյուջեից լրացուցիչ գումարներ տրամադրել Հայոց ցեղասպանության քարոզչության դեմ պայքարելու համար. հայտնում է haqqin.az-ը:
Անցած շաբաթ Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել: Ամերիկացի համանախագահը, ուշադրություն դարձնենք, խոսում է ոչ թե պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին, ինչին ուղղված էր միջնորդների վերջին երկու տարիների գործունեությունը, այլ հենց կարգավորման համաձայնագրի: Իսկ սա նշանակում ...
Բաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարեւոր հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձեւով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին եւ սպառազինության նոր ոստումին:
Եռանախագահների հայտարարությունը` արցախյան հակամարտության ներկա իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքների տեսքով վերահաստատող, բովանդակային առումով որեւէ հիմնական հավելում չի պարփակում: Շեշտադրումների խնդիր է, որ հայտարարությանը ծանոթացողը կնկատի: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ հայտարարություններին, ակներեւ է:
Քաղաքական բանականության ճշտած օրինաչափութիւններին հաղորդակից մարդկանց համար տարօրինակ չի հնչում իհարկե ՄԱԿ-ի դատապարտումն ու արծարծած պահանջները Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունների առումով։ ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին ու կատարողներին: ՄԱԿ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք նախապատրաստել, կազմակերպել, ֆինանսավորել ...
Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնի է, ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիարժեք չի մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացին։ Ստեփանակերտի դիրքորոշումը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանը, որը միևնույն ժամանակ հայտարարում է, որ ներկա փուլում ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախությունը ճանաչելուց։ Հայաստանը ԼՂՀ չճանաչման փաստը դիտարկում է որպես իր փոխզիջումային ավանդը հակամարտության սրացումը թույլ չտալու և բանակցային գործընթացի պահպանման մեջ։
Մոսկվայում գործող «Անկախ Թալիշստան» հասարակական միությունը (общественный союз «Независимый Талышстан») հայտարարություն է ընդունել, որում ողջունել է Արցախի Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարան ընդունվելու հնարավորության ընձեռումը ազգությամբ թալիշ երիտասարդներին:
Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի գրող և կինոդրամատուրգ կիմ Բակշիի հանդիպումը Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ուսանողության հետ, որը համատեղ կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի համալսարանի հայկական ուսանողական ընկերակցությունը: Սա «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում հանդիպումների նոր շարքի առաջին միջոցառումն էր: Հանդիպումը տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության օրերին:
Փետրվարի 24-ին Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգի դարպասների դիմաց, տեղի ունեցավ Սումգայիթում և ադրբեջանական այլ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույց:
Սա Հայաստան է և վերջ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587