Կիևի հայ համայնքը ստացել է հայոց լեզվի, գրականության և պատմության նոր դասագրքեր, ինչպես նաև մեթոդական նյութեր՝ հայ կիրակնօրյա դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Կիևի հայ համայնքին, դասագրքերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից՝ հայ Սփյուռքի դպրոցներին աջակցության նպատակով իրականացվող պետական մշակութային ծրագրի շրջանակներում: