Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������������������������������������������������������������������������������������
Թուրքական հայտնի լրատվական կայքերից Haberler-ը ռուս լուսանկարչի գործեր է հրապարակել, որոնք արվել են 100 տարի առաջ տարբեր երկրներում, այդ թվում, ըստ Haberler-ի, կան նաև Թուրքիայի տարածքում արված լուսանկարներ:
Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:
Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:
Կանադայի Հայկական ազգային կոմիտեն կազմակերպել է հանդիպում Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լենարի հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպումը կազմակերպել է ԿՀԱԿ-ը եւ նպատակ ուներ Շվեյցարիայի դեսպանին ներկայացնել, թե որքան կարեւոր է, որպեսզի այդ երկրի կառավարությունը իրագործի իր իրավունքը՝ բողոքելու ՄԻԵԴ որոշումը՝ կապված Փերինչեքի գործի շրջանականերում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հետ:
Սերգեյ Պրոկուդին-Գորսկիի զարմանալի լուսանկարները իրենց վառ գույներով ներկայացնում են Ռուսաստանում 1900-ականների սկզբի կյանքը: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail»-ը: Լուսանկարներից մեկում հայուհի է ՝ ազգային տարազով:
Ստամբուլի Շիշլիի շրջանի փոխքաղաքապետ Վազգեն Բարընը հայտարարել է, թե հավատում է, որ  առաջիկա ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ է ընտրվելու  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Դեյվիդ Չիչիլինեն հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերը, նաեւ զորակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակից:
Երեւան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի  «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա եւ մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձեւ տեխնիկայի միջոցով թելերով եւ ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ եւ այլ ցուցանմուշներ:
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն եւ թվային երաժշտություն: Միջոցառումները նախատեսվում են մարտի 14, 15, 20 եւ 21-ին, ինչպես նաեւ ապրիլի 5-ին:
Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներառում է 2013-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում կայացած գիտաժողովի զեկուցումները, որոնք, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, տպագրվել են որպես գիտական հոդվածներ:
Երեւանի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու եւ հայրապետական երեւանյան նստավայրի կառուցման աշխատանքներն իրականացվում են «Հովնանյան» հիմնադրամի հովանավորությամբ ու վերահսկողությամբ եւ ընթացող աշխատանքներին Մայր Աթոռը որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Երեւանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու պատերի զարդաքանդակների վերաբերյալ սոցցանցերում տարբեր անհատների, ...
Դիարբեքիրի բաց բանտի կալանավորները, քարի մշակման ծրագրի շրջանակներում, այցելել են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի։
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ Բրիտանական խորհուրդը Հայաստանում հայտարարում են լավագույն գրախոսականի եւ «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթների մեկնարկի մասին։ Մրցույթներն անց են կացվում  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։
Մարդ, ով հորեղբոր՝ Հրանտ Դինքի սպանությունից երեք ամիս անց գրել է հետևյալ հոդվածը.
Փետրվարի 26-ին Աթենքում, Կոստանդնուպոլսեցիների միության դահլիճում անցկացվեց «Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587