Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
����������������
Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90–ամյակին նվիրված երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Ֆրանսիական Բուր-լե-Վալանս քաղաքում Ժան Մուլենի անվան երիտասարդության ու մշակույթի տանը «Արմենիա» միավորման կողմից կազմակերպվել էր Հովհաննես Էքինջյանի «Եդեսիա. քրիստոնեական մարգարիտը հայ-սիրիական սահմանին» գրքի շնորհանդեսը, որն ուսումնասիրում է Ուրֆայի(Եդեսիա) պատմությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենն է ստեղծել 5-րդ դարի սկզբին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»:
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ հոգևորականի բացակայությունը պատճառ է դառնում, որպեսզի շատ հաճախ կրոնական ծիսակատարություններ եկեղեցում չիրականացվեն: Այս կապակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է Պոլսի հայոց պատրիարքարան եկեղեցում հոգևորական նշանակելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Փետրվարի 21-ին Սոչիում կայանալու է Open Europe մրցույթի Գրան Պրիին արժանացած ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանի մենահամերգը: Այն տեղի է ունենալու մշակութային օլիմպիադայի շրջանակում:
Մեգ Ռայանը կզբաղվի «Իթաքա» ֆիլմի ստեղծմամբ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա։ Ինչպես գրում է lenta.ru–ն` հղում անելով The Hollywood Reporter–ին, ֆիլմը կդառնա դերասանուհու ռեժիսորական դեբյուտը։
Ֆրանսահայ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանի և ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքի համատեղ նկարահանվող նոր կատակերգության նկարահանումների մեծ մասը կիրականացվի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում:
Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։
Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան... Մարդիկ, ովքեր արվեստագետ, մտավորական կոչումների հետ չեն հարմարվում: Yerkir.am-ը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանից փորձեց պարզել` վերջին շրջանում շատ չե՞նք այս ու այն կողմ բաշխում այդ տիտղոսները:
Լիբանանի հեռահաղորդահկցության նախարար Նիկոլ Սեհնաուին Twitter-ի իր էջում հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նամականիշի թողարկման մասին: Այս մասին գրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել), հունվարի 28-ին, բացվել է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության եւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է «Էրեբունի» արգելոց–թանգարանի բերդապարսպի վերականգնման աշխատանքներ իրականացնել բարեկարգման եռամյա ծրագրի շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Լիբանանում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված նամականիշ կթողարկեն: Այդ մասին հայտարարել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլաս Սեհնավին: Նամականիշը շրջանառության մեջ կլինի մեկ ամսից, հաղորդում է լիբանանյան «Daily Star»-ը:
Ռումինիայի Գրողների միության վարչությունը հունվարի 27-ին որոշել է 2014թ. Գրականության Նոբելյան մրցանակի համար առաջարկել Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը: Թեկնածուների մեջ են նաեւ ռումին երեք այլ գրողներ` արձակագիրներ Նիկոլաե Բրեբանը (Nicolae Breban) եւ Նորման Մանեան (Norman Manea), ինչպես նաեւ բանաստեղծ Միրչա Կարտարեսկուն (Mircea Cărtărescu): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ոումինական MEDIAFAX լրատվական գործակալությունը, ՌԳՄ նախագահ Նիկոլաե Մանոլեսկուն (Nicolae Manolescu) հայտնել ...
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ եւ ՀԽՍՀ պետական եւ միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587