Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան: Որոշման հանգելու դրդապատճառները եւ շարժառիթները տարատեսակ են: Այդ բոլորին տակավին կանդրադառնան ինչպես միջազգային եւ ֆրանսիական լրատվադաշտը, այնպես նաեւ հայկական զանգվածային լրատվամիջոցները: Օրինագծի որդեգրման անմիջականությունը նկատի ունենալով` այս հանգրվանում ավելի քան ընկալելի են հասարակական հարթության վրա տիրող ներկայության զգացականությունը, հաղթողի դրսեւորումները եւ բուռն ...
Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Ֆրանսիայի Սենատում րոպեներ առաջ ընդունվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
«Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիրին սպանությունը հրահրողներին, կազմակերպիչներին եւ գործադրողներին դատավարության վճիռը ցնցիչ գործոնի դեր է ունեցել թուրքական հասարակության համար:
Հունվարի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
"Ցեղասպանությունը պատմական երեւույթ չէ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ցեղասպանությունը հանցագործություն է, որին պետք է հաջորդի պատիժը, իսկ դրա չիրագործման դեպքում` դատապարտումը, որի նպատակներից մեկը ապագայում նման հանցագործությունից խուսափելն է: Ինչպես գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիզելը, ցեղասպանությունը ժխտելը հավասարազոր է զոհերին երկրորդ անգամ սպանելուն":
Թուրքիայի նախագահին տված հարցազրույցը «Շարք աուսաթ» օրաթերթին, առաջին հայացքով նորություն չի բերում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անգարայի պաշտոնական կեցուածքների վրա: Հետեւյալ կետերում կամփոփվեն նախագահ Կյուլին ասածները.-
Հունվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանը և Վիրահայոց Թեմի Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը այցելեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարան և հավատացյալ հայության կողմից Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցեցին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Ե ...
Սոչիի հայերը դիմել են Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին` ֆրանսիացի գործընկերների օրինակին հետեւելու կոչ անելով: Այն է` 1915-22թթ. Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ֆաշիստական գործողությունները եւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:
«Ֆրանսիայի Ազգային ասամբլեան ընդունել է օրենք՝ նախատեսող քրեական պատասխանատվություն Հայոց Ցեղասպանության հերքման համար: Կարծում եմ, որ դա մեծ նվաճում է եւ այն անպայման շարունակություն կունենա... Բայց մենք չպետք է հանգստանանք… Մենք պետք է շնորհակալ լինենք Ֆրանսիային, բայց միաժամանակ պետք է հարցնենք Ռուսաստանին, թե ինչու այդ օրենքը չի ընդունվել Պետական Դումայի կողմից: Ռուսաստանը առաջինը պետք է ընդուներ նման օրենք», – ասել է լեգենդար հայ մշակույթի գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Voskanapat.info ...
Ուզբեկիստանի Հայկական մշակութային կենտրոնի վարչությունը Հանրապետական միջազգային մշակութային կենտրոնի հետ միասին կազմակերպել են Տաշկենտ քաղաքի թիվ 21 «Մեհրիբոնլիք» մանկատանը բարեգործական ակցիա՝ հանպատրաստից սարքած համերգով, որում ելույթ են ունեցել «Ուրարտու» պարային անսամբլը եւ մանկատան սաները:
Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում գործող Ն.Ա. Իսպիրյանի անվան Հայկական ազգային մշակույթի կենտրոնը (ՀԱՄԿ) դարձել է 20 տարեկան: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հոբելյանին նվիրված հանդիսավոր ժողովը անցկացվել է «Արին-Բերդ» մշակութային կենտրոնում, որը գտնվում է Անապայի մոտերքի հայկական գյուղերից մեկում՝ Հայկաձորում (Ռուսաստանում ընդունված պաշտոնական գրաձեւը Հայ-Կոձոր է):
Ֆրանսայի ծերակույտը այս ամիս իր օրակարգին վրա կներառե ցեղասպանություններու ժխտումը քրեականացնող օրինագիծի քննարկումն ու քվեարկությունը: Այդպես են բազմակողմանի լրատվություններուն հաղորդումները, ընդ որում` պաշտոնական լրահոսինը:
Վեցամսյա վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում վերաբացվել է հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ մատուցվել է առաջին պատարագը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է համոզել բոլոր եվրոպական երկրներին` օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին. գրում է թուրքական Hurriyet օրաթերթը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587