Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Ամերիկայի հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների օրենսդիրներին՝ կոչ անելով հանդես գալ ընդդեմ օտարերկրյա միջամտությանը ամերիկայի հասարակական կյանքին Ադրբեջանի կոռումպացված դիկտատոր Իլհամ Ալիեւի կողմից: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հայերը մերժում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին որոշումը Հայոց ցեղասպանության ժխտման հարցի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ընթացքում:
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։
Ժնեւ 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս դեպքում ԱՄՆ-ը թվում է, որ  խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Գտնված Հայրենիք» վավերագրական ֆիլմին:
Եվրամիության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված կոնկրետ քայլ կարող է հանդիսանալ համաեվրոպական օրենսդիր բազայի ստեղծումը՝ ուղղված ժխտումը քրեականացնելուն: Այս մասին փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է նայի իր պատմության աչքերին:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի դեմ կիբերհարձակման եւ գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին սպառնալու հետ կապված «Ակոս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դիմել է դատախազություն՝ հիշյալ դեպքերի առթիվ հետաքննություն սկսելու համար։
«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» եւ «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը:
Independent պարբերականը հրապարակել է Ալիսիա Ջոնի բաց նամակը Հայոց ցեղասպանության մասին, ուր հեղինակը հայերի կոտորածների մասին իրողությունն իմանալու համար խորհուրդ է տալիս կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը և այցելել Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալիսիա Ջոնը բաց նամակով հակադարձում է փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված նամակին`«Հայոց ցեղասպանությունն իրավաբանորեն հիմնավորված չէ» վերտառությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտացոլում է Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և Հայաստանի հետ գործնականորեն կապ չունի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հրեական Հոլոքոստի օրինակով Հայաստանը պետք է կիրառի «եղեռն» տերմինը որպես ցեղասպանության հոմանիշ, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Թուրքիայի Բուրսա նահանգի Ուլուդաղի ձմեռային հանգստավայրում Վրաստանի քաղաքացի Միկոլոս Օմարովի կյանքը փրկել է միասին նույն հյուրանոցում հանգստացող հայազգի Աշոտ Սուքիասյանը։
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմը փետրվարի 11-ից հանվել է վաճառքի։
Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը, փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Թուրքիան Հայաստանի եւ Իրանի հետ սահմաննները կմաքրի ականներից եւ կտեղադրի սահմանային հսկողության համար նոր տեխնոլոգիաներ։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587