Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են երկրում Շվեյցարիայի դեսպան Մարսել Շտուտցին՝ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացրած վճռի կապակցությամբ Ավստրալիայի հայ համայնքի անհանգստությունը հայտնելու նպատակով: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները Շվեյցարիայի դեսպանին են ներկայացրել փաստացի անճշտությունների ցուցակը, որոնք ակնհայտ էին ՄԻԵԴ-ի դատավճռում, ինչպես նաեւ Շվեյցարիայի կառավարությանը կոչ էին արել բողոքարկել այդ վճիռը: «Շվեյցարիան ցեղասպանությունների ժխտման եւ ժխտումը քրեականացնող միջազգային առաջատար է, այդ պատճառով էլ մենք Շվեյցարիայի իշխանություններին կոչ ենք անում բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը»,– հանդիպման արդյունքներն ամփոփելով նշել է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը Շվեյցարիայի դեմ՝ այն հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Բանվորական կուսակցության առաջնորդ Փերինչեքը 2008թ. Շվերյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am