Այսօր ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը կդառնար 100 տարեկան:
Ծնվել է 1917 հունիսի 7-ին Ֆրեզնոյում: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» պարբերականի՝ 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ դոլարի:
2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` Հայաստանի ազգային հերոս:
Սպիտակի երկրաշարժից հետո եւ շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար:
Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանվել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խոստումը ֆիլմը»:
yerkirmedia.am