Մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցված Սբ. Պատարագով, որի պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Տոնական օրվան էր նվիրված նաև «Հարիսա-2014» փառատոնը, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և «Հայարտուն» կենտրոնը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր ...