Քալիֆորնիա նահանգի Նորթրիջ քաղաքում Հայկական հետազոտությունների համալսարանի ծրագիրը կազմակերպում է կոնֆերանս Հայոց ցեղասպանությունից փրկվածներիբ եւ ջուլհակությանը վերաբերող թեմայով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Հովիաթթի անվան գրադարանի կոնֆերանսների դահլիճում Հայ գորգագործների միության եւ Լոս-Անջելեսի միավորված հայկական խորհրդի աջակցությամբ:
Կոնֆերանսը միտված է լուսաբանել է հայերի ցեղասպանությունը ջուլհակության տեսակետից դրա բոլոր դրսեւորումներով՝ գորգեր, գործվածքներ, ժանյակներ, թաշկինակներ, տեքստիլ եւ այլն: Վարպետները այրիներ էին կամ որբեր, ովքեր 1890-ական թվականների կեսերից մինչեւ Համաշխարհային առաջին պատերազմը շարունակվող զանգվածային սպանություններից ի վեր պահպանել են առողջ դատողությունն ու արժանապատվությունը, զբաղվել են շահավետ արհեստով:
Չնայած իրենց հասցված հարվածին՝ նրանք հաղթահարել են անարդարությունն ու կյանքի դաժանությունը՝ ստեղծելով այն, ինչը գեղեցիկ էր ու ազնիվ: Նրանց ստեղծած իրերը հայտնվում էին Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Մարդիկ ձեռք էին բերում ելնելով մարդասիրությունից, սակայն նրանք նույնպես հարստանում էին արվեստի անգին գործերով: