Օրեր առաջ Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին Թորբալը փակ բանտից շտապ տեղափոխել էին Թուրքիայի ամենավատ համբավ ունեցող Բուջա փակ բանտը այն բանի համար, որ նա նամակում հայտնել էր, որ բանտում գողացել են իր վարկային քարտերը: Նիշանյանին խորհուրդ էին տվել դիմել բանտի տնօրենին, բայց օգնելու փոխարեն նա նախընտրել էր հեգնել` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք քարտ ունեցել ես, թե՞ ոչ:
Ըստ sesonline-ի՝ Սևանյանը բանտում քնում է սառը գետնին՝ «անկողին չլինելու» պատճառաբանությամբ, ինչպես նաև արգելել են լողանալ:
Նշենք, որ պոլսահայ գրողը հայտնվել էր բանտում՝ «ապօրինի շինություններ կառուցելու և կնիք կեղծելու» մեղադրանքով, չնայած այն փաստին, որ Թուրքիայում առկա են բազում ապօրինի կառույցներ:
Yerkir.am