Դահլիճում հավաքվել էին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի նախապատրաստական խմբակների , ինչպես նաև մյուս խմբերի ավագ դասարանների սաները, ուսուցիչները, ծնողները: Լսվում է Կոմիտասի « Դլե- յաման» երգի հնչյունները:
Այնուհետև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում` Սումգայիթյան ջարդերի 26- ամյակին նվիրված: Նախքան ֆիլմի դիտելը Հայոց Պատմության ավարտական խմբակի սան ` Ա. Քեյանը, կարդաց դասախոսություն ` Սումգայիթյան ջարդերի և հայերի նկատմամբ իրագործած սպանդի մասին:
Դասախոսության նպատակը ` ներկաներին և ապագա սերունդներին ևս մեկ անգամ ծանոթացնել և փոխանցել 1988 թվականի հայերի հանդեպ կատարած ոճրագործությանը:
Դասախոսության և ֆիլմի ավարտին հաջորդեց քննարկումը: ԱԵԿ-ի պատմության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը նշեց ,որ թուրքական ցեղերը ունեն իրենց բնորոշ մի հատկություն` ինչ վայրի մեթոդներով նրանց նախնիները իրագործեցին հայերի ցեղասպանությունը` 1915 թ., նույն մեթոդները կիրառվեցին ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այնպես էլ հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ` Բուդապեշտում : ԱԵԿ-ի տնօրեն` Վալերի Արաբյանը, նշեց, որ պայքարելով անենք կարելին ու անկարելին մեր ազգի իրավունքների համար,նրանք սպանվեցին մեկ պարզ պատճառով,որովհետև «հայ» էին: Կգա մի օր, երբ թուրքը կճանաչի և կհատուցի : Նմանատիպ միջոցռումների կազմաերպումը և անցկացումը նպատակ է հետապնդում մատաղ սերնդի հայրենասիրկան դաստիարակությանը նպաստելու և անցյալի հիշողությունները վառ պահելու համար:
akhaltskha.net