ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը նույնպես հիշում է Սումգայիթի դեպքերը:
«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աջակցեն մարդկանց միջեւ շփումների ծրագրերին, որպեսզի զարգացնել հանդուրժողականությունն ու վստահությունը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել 1988-ի փետրվարի 27-29-ին: Տասնյակ հայեր սպանվել են, հարյուրավոր հայեր վիրավորվել ու արտաքսվել: