NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Փիթեր Հյուզի՝ բրիտանական «The Telegraph»-ում հրապարակված հոդվածը:
Առ այսօր Հայաստանի իրական փառքը կայանում է նրա ոգեղենության մեջ: Ես այցելեցի 10 վանք ու եկեցեղի 10 օրվա ընթացքում, որոնցից ամենահինը թվագրվում էր 4 դարին: Նորագույնը քիչ տիպական է, քանի որ կան նստարաններ: Ուղղափառ եկեղեցիներում հավատացյալները սովորաբար կանգում են:
Երեւանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մեծ պատուհաններ ունի հին եկեղեցիների համեմատ: 2001թ.-ին քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ օծված եկեղեցին ավելի շատ նման է հանդիսությունների սրահի, քան տաճարի: Երկիրը քրիստոնյա դարձրած սուրբ Գրիգորի մասունքները պահվում են հատուկ կաղապարի մեջ:
Երեւանից ուղեւորվեցինք հարավ: Հովիվն իր հոտը քշում էր ճանապարհով: Դիտաշտարակները հսկում էին Թուրքիայի հետ սահմանը: Խոր Վիրապի եկեղեցուց հնարավոր է տեսնել Արարատ լեռը, սակայն այն պատված է ամպերով:
Էջմիածնի տաճարում ժամերգություն էր: 9 հոգեւորականներ շարժվում էին խորանում: Նրանց երգեցողությունը թեւածում էր գմբեթներում: Էջմիածինը Հայաստանի հոգեւոր կենտրոնն է չորրորդ դարից սկսած: Ասում են, որ տաճարում ոսկեզօծ արծաթե արկղներում պահվում են Նոյի տապանի, Ճշմարիտ Խաչի մասունքները, ինչպես նաեւ նիզակի երկաթե ծանր ծայրը, որով խոցել են Հիսուսին Գողգոթայում:
Հայաստանի եկեղեցիները գրավում են ոչ այնքան իրենց հնությամբ, որքան էներգետիկայով, որպես հզոր էլեկտրակայաններ, խորասուզված հավատի ծեսերով, որոնք պահպանվել են ավելի քան հազար տարի: Գեղարդի վանքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, երկու եկեղեցի փորված են ժայռի մեջ: