Վրաստանի հայ առաքելական եկեղեցուց բացի, ֆինանսավորում կստանան եւս չորս հիմնական կրոնական համայնքներ: Վրաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ֆինանսավորում կստանան հայկական, կաթոլիկ, մահմեդական եւ հրեական համայնքները:
«Մենք հարգում ենք բոլոր կրոնները, եւ դրա հաստատումն այն փաստն է, որ այսօր մենք ուղղափառ եկեղեցու պետական ֆինանսավորումից բացի դիտարկում ենք նաեւ չորս դավանանքի ֆինանսավորման հարցը», - հայտնել է Իրակլի Գարիբաշվիլին:
«Նրանք հալածվում էին ԽՍՀՄ-ի ժամանակ: Բյուջեից հատկացվելու է ֆինանսավորում եւ հավասարապես բաշխվելու նաեւ այդ կրոնական համայնքներին: Մեր այդ քայլը կլինի այն բանի ապացույցը, որ մենք հավասարապես հարգում ենք բոլոր կրոնները», - հայտարարել է Գարիբաշվիլին, հայտնում են վրացական լրատվամիջոցները: