Թուրքիայում հայամետության մեջ մեղադրվող Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը առաջադրվել է Ուրֆայի քաղաքապետի թեկնածու։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը հայտնել է, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին առաջադրել են Ուրֆայի քաղաքապետի թեկնածու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիարբեքիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը։