Հայաստանի նախագահի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են թե հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին՝ նույն վայրում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 16-ին 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը: