Ֆրանսիայում Թուլուզի հայկական հայրենակցական կազմակերպությունը ամեն տարի երեխաների համար համերգ է կազմակերպում: Եկամուտը, որը 18 տարվա ընթացքում կազմել է 380 հազար եվրո, հավասարապես բաժանվում է տեղական կազմակերպությունների ու հայաստանյան կազմակերպությունների միջեւ: Այդ մասին գրում է «La Dépêchedu Midi»-ն:
Թուլուզում ասոցացիան աջակցում է Երեխաների ու երիտասարդության իրավունքների պաշտպանության տանը: Հայաստանում այն ֆինանսներ է ներդնում այն հաստատության գործունեության մեջ, որն ընդունում է Երեւանի մոտակայքում գտնվող Վարդաշենի անօթեւան երեխաներին: Ֆրանսիացի կոմպոզիտոր ու կատարող, վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալյանոն այս տարի երկրորդ անգամ սիրով համաձայնել է նվագել երեխաների համար: