Չինաստանի Յուննան նահանգի մայրաքաղաք Կունմինում, նոյեմբերի 18-ին, պաշտոնապես բացվել է «Մեկ աշխարհ, մեկ տուն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ցուցանմուշները տրամադրվել էին Պեկինում հավատարմագրված մի շարք դեսպանությունների կողմից:
Հայկական տաղավարում ցուցադրված կտավներն ու հայ վարպետների կիրառական արվեստի գործերը հյուրերին ներկայացրել է ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:
Ցուցահանդեսի այցելուների թվում էին Չինաստանի մշակույթի փոխնախարար Դոնգ Վեին, Յուննանի նահանգապետի տեղակալ Ջանգ Աիպին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Պեկինից ժամանած տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագետներ:
Կունմին այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Յուննանի նահանգապետ Լի Ձիհենգի հետ, հարցազրույց տվեց նահանգի հեռուստաընկերություններին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am