газета армян России
RSS Русский   Հայերեն              

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հրատարակվում է 1996 թվականից: Հիմնադրվել է Ազգաքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից: Այսօրվա դրությամբ թերթի տպաքանակը կազմում է 18000 օրինակ: Թերթը հրատարակվում է ռուսերեն լեզվով՝ А3 չափսի 16 էջերով: Տարածվում է բաժանորդագրությամբ և հատավաճառով՝ տարածողների միջոցով: «Երկրամաս» թերթը Մամուլի համառուսաստանյան կոնգրեսի (2001 թ.) հիմնադիրներից մեկը և Երիտասարդ լրագրողների համառուսաստանյան ֆորումի (2001 թ.) հաղթողն է: Թերթի ինտերնետ-կայքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն էթնիկ լրատվական կայք (2000 թ.), իսկ թերթը 2002 թվականին ճանաչվել է Ռուսաստանի հարավի լավագույն էթնիկ պարբերական:

«Երկրամաս» թերթը պարգևատրվել է «Հանուն մարդկայնության» ոսկե մեդալով (2006 թ.), գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի անվան «Պատվի և հավատարմության համար» շքանշանով (2006 թ.), Հրանտ Դինքի անվան մեդալով (2007 թ.), Վալերի Բրյուսովի անվան մեդալով (2009 թ.), «Հանուն կյանքի Երկիր մոլորակում» շքանշանով (2009 թ.), Հունան Ավետիսյանի անվան մեդալով (2011 թ.):

Գլխավոր խմբագիր՝ Տիգրան Թավադյան (Կրասնոդար)

Գլխավոր խմբագրի տեղակալ՝ Եֆիմիա Բեջանյան (Կրասնոդար)

Գլխավոր խմբագրի տեղակալ՝ Արթուր Տերյան (Մոսկվա)

Ներկայացուցիչներ տարածաշրջաններում՝ Ա.Թուլումջյան (Ապշերոնսկ, Կրասնոդարի երկրամաս), Ա.Գևորգյան (Սոչի, Կրասնոդարի երկրամաս), Ա.Մկրտչյան (Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ), Գ. Ղարիբով (Բուդյոնովսկ, Ստավրոպոլի երկրամաս):


ВИДЕОНОВОСТИ




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:




 
  Яндекс цитирования