Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալբերտ Քափիքյանը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Բժիշկ Քափիքյանը հայտնաբերել էր նորովիրուսը եւ մեծ աշխատանք էր տարել, որի արդյունքում ի հայտ էր եկել առաջին արտոնագրված ռոտավիրուս բացիլը: 45 տարի նա գլխավորում էր ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների լաբորոտորիայի համաճարակաբանության բաժանմունքը:
«Ալ Քափիքյանը վարակաբանության բնագավառում հսկա էր: Նրա հիմնարար հետազոտությունները մեծ ներդրում են կատարել բացիլի հայտնագործման գործում: Հարկ է նշել, որ նա մեծ սիրտ ուներ, նրան սիրում ու հարգում էին: Ազգային ինստիտուտից նրա ընկերները սգում են իրենց գործընկերոջ մահը»,- ասել է Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆոսին:
Բժիշկ Քափիքյանին հաճախ անվանում էին մարդկային գաստրոէնտորիտի վարակի հետազոտությունների հայր: 1972թ.-ին նա առաջին նորովիրուսը հայտնաբերեց: 1973թ.-ին բժիշկը գործընկերների հետ որոշեց հեպատիտ A վարակը: Նա ԱՄՆ առաջին գիտնականն էր, ով հայտնաբերեց մարդու ռոտավիրուսը, որն ավելի ուշ հայտնաբերեցին այլ գիտնականներ Ավստրալիայից: