Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ Սահմանային վարչության սպաների և անձնակազմի, Հայաստանում ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի հրամանատարության և անձնակազմի, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և հանրապետությունում ռուս հայրենակիցների ներկայացուցիչների համար տոնական համերգ կանցկացվի փետրվարի 20–ին Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ում։
«Համերգային ծրագրում կհնչեն հայրենասիրական երգեր միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոների դափնեկիրների, ինչպես նաև Երևանի առաջատար թատրոնների արտիստների կատարմամբ»,– հայտնեցին «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունից։
«Համերգի ավարտին Մոսկվայի տունը ոչ մեծ ընդունելություն կկազմակերպի հյուրերի համար, որի ժամանակ վետերանները, զինծառայողները և Մոսկվայի տան հյուրերը կկարողանան գավաթ բարձրացնել և շնորհավորել ներկաներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ»,– նշվում է հաղորդագրությունում։
ar.newsarmenia.ru