Նախորդ շաբաթ, 98 տարեկան հասակում իտալական Չերկյարա քաղաքում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից վերջինը՝ Սերժիո (Սարգիս) Մուսեգյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է փարիզաբնակ լրագրող Ժան Էքյանը:
Սարգիսին նվիրված իր ելույթում, քաղաքապետ։ Անտոնիո Կարլոմանյան նրան հիշել է որպես «մեծ արժանապատվություն եւ բարձր բարոյականություն» ունեցող մարդու:
Չերկյարա դի Կալաբրիայի համայնքը պատիվ է ունեցել հանդիպել այդ մարդուն հայ ժողովրդի ողբերգությանը նվիրված հիշատակի արարողությունների ժամանակ: Մենք պատիվ ենք ունեցել ճանաչել նրան եւ հայ ժողովրդի պատմությունը: Շնորհակալություն Սարգիս»,-ասել է քաղաքապետը:
Սարգիսը դաստիարակվել է իտալացի միսիոներների մոտ: Կյանքի վերջին տարիները նա նվիրել է հայ ժողովրդի ճակատագրի մասին քննարկումներին: