Փետրվարի 17-ին Կազանում անցկացված միջազգային`«Աստղային տոմս»մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը. հաղորդում է kazanpress.ru-ն:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է «Աքսյոնով ֆեստ»փառատոնի շրջանակներում: Հարություն Հովակիմյանը հաղթող է ճանաչվել«Պոեզիա» անվանակարգում: «Արձակ» անվանակարգում մրցանակ է ստացել սանկտպետերբուրգցի ստեղծագործող Եվգենի Բաբուշկինը: Մրցանակակիրները բեմում կարդացել են իրենց ստեղծագործությունները:
Հարություն Հովակիմյանն իր բանաստեղծությունն ընթերցել է նախ հայերենով, ապա` ռուսերենով:
Հարություն Հովակիմյանը ՀԳՄ անդամ է, գրականության ոլորտում արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին /2010/:«Երբ մենք չաղոթեցինք» ժողովածուի հեղինակն է:
Yerkir.am