Քալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցների ղեկավարները շարունակում են քննարկել ծրագիրը կապված մինչեւ անգամ 12-րդ դասարան երկլեզու դասընթացների անցկացման նպատակի հետ: Այս շաբաթ նրանք հայտարարել են, թե որ դպրոցներին կառաջարկեն օտար լեզուների դասընթացներ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Տարրական դպրոցներում սովորողները նվազագույնը ուսումնական օրվա կեսն են անցկացնում խոսելով եւ սովորելով առարկաներն այլ լեզվով: Միջին դպրոցի մակարդակում սովորողները կշարունակեն ուսումնասիրել իրենց կողմից ընտրված լեզվով ամեն օր: Երկլեզու ծրագրի շրջանակներում սովորողներին առաջարկում են սովորել գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, հայերեն, իսպաներեն, կորեերեն ու ճապոներեն: